- Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
Աշխարհագրությունը առաջացել է, երբ մարդիկ սկսել են ուսումնասիրել և ծանոթանալ տարբեր երկրների և իրենց շրջակա աշխարհի հետ։ - Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:
Հիմնախնդիրներից են ճանաչել մեր միջավայրը, կանխատեսել երևույթները և այլն։ - Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
Բնական գիտություններից աշխարհագրության հետ կապ ունեն աստղագիտությունը, երկրաբանությունը, քիմիան, ֆիզիկան և մի փոքր էլ կարծում եմ օդերևութաբանությունը։ Հասարակական գիտություններից աշխարհագրության հետ կապ ունեն ժողովրդագրությունը, քաղաքատնտեսությունը, տնտեսագիտությունը, մարդաաշխարհագիտությունը, որի մեջ մտնում է և՛ ռազմական աշխարհագրությունը, և՛ մշակույթային աշխարհագրությունը։ Ֆիզիկան և Քիմիան կապված են աշխարհագրության հետ այն մասով, որ երբ ուսումնասիրում ես աշխարհը տարբեր անկյուններից կհանդիպենք շատ բաների, որոնք հենց կապ ունեն Ֆիզիկայի և Քիմիայի հետ։ Մարդաաշխարհագրությունը կապ ունի աշխարհագրության հետ, քանի որ մենք աշխարհը ուսումնասիրելու ժամանակ նաև կարող ենք ուսումնասիրել տարբեր բաներ կապված մարդու աշխատանքի հետ, որոնցից են ռազմական և մշակույթային աշխարհագրությունները։

