Քիմիան կյանք է
, posted in քիմիա
Սննդամթեքի քիմիական կազմություն
Ըստ քիմիական կազմության և սննդային ու կենսաբանական արժեքների՝ տարբերում են կենդանական ծագման սննդամթերքներ (միս, ձուկ, ձու, կաթ և այլն), որոնք հիմնականում կառուցվածքային նշանակություն ունեցող, կենսաբանական բարձրարժեք սպիտակուցների, ինչպես նաև ճարպերի, հանքային նյութերի (կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ և այլն) և վիտամինների (A, D, և այլն) կարևոր աղբյուր են։ Հանքային նյութերով ու վիտամիններով առավելապես հարուստ են տարբեր օրգաններ, հատկապես լյարդը։
Օսլա
Օսլա, սպիտակ, ջրում չլուծվող փոշի է, տաք ջրում նա ուռչում է առաջացնելով կոլոիդ լուծույթ՝ շրեշ։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։
Կարտոֆիլի լավ ու վատ կողմերը
Օգտակար հատկությունները
Կարտոֆիլի շնորհիվ կարելի է սննդակարգում բազմազան վիտամիններ և միկրոէլեմենտներ ավելացնել։ Մասնավորապես՝ այն հանքանյութերի աղբյուր է, որոնց թվում են կալիումը, կալցիումը, ցինկը, մագնիումը, պղինձը, սելենը, երկաթը, մանգանը, քլորը, յոդը, մոլիբդենը, քրոմը, կոբալտը, ֆոսֆորը, նատրիումը և այլն։ Բացի վիտամի C-ից, այն պարունակում է նաև В1, В2, В6, В9 (ֆոլաթթու) վիտամիններ։Երկար ժամանակ համարվում էր, որ ավելորդ քաշ չհավաքելու համար պետք է այն բացառել սննդակարգից, իսկ հետո զանազան կարտոֆիլային դիետաներ ի հայտ եկան։ Ամեն դեպքում, կարտոֆիլը հաճախ «երկրորդ հաց» են անվանում, և ոչ անհիմն։ Այն աշխարհի ամենասննդարար մթերքներից է․միջին չափի 1 կարտոֆիլը մոտ 110 կկալ է պարունակում։ Բացի այդ, այն հարուստ է օսլայով, պարունակում է սպիտակուցներ և վիտամին C-ի աղբյուր է հանդիսանում։ Փորձագետները համակարծիք են, որ կարտոֆիլն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է անոթներում խոլեստերինային թիթեղիկների առաջացման ռիսկը։ Իսկ դրանում պարունակվող բջջանյութը հեշտությամբ է յուրացվում ստամոքսում, այդ պատճառով էլ գաստրիտի և ստամոքսախոցի դեպքում կարտոֆիլից հրաժարվելու կարիք չկա։ Այն նաև խթանում է մտավոր գործունեությունը, օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է պիգմենտային բծերից և հանում է կապտուկները։
Վնասակար հատկությունները
Պալարապտուղը բարձր կալորիականություն ունի, ուստի ճարպակալման դեպքում դրա օգտագործումը չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է օսլային՝ մի կողմից այն օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է, բայց մյուս կողմից՝ նյութափոխանակության խաթարման պատճառ կարող է դառնալ։ Չափից շատ օգտագործելու դեպքում օսլայից առաջացող գլյուկոզան նույնպես կարող է բերել քաշի կտրուկ ավելացման։ Հատկապես պետք է ուշադիր լինել և չօգտագործել կանաչած կամ ծլած կարտոֆիլ․ այն պարունակում սոլանին թույնը, որի օգտագործումը վնասում է մարդու առողջությանը և կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ թունանյութի ազդեցությամբ կարող է խաթարվել ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը, կարող են տուժել նյարդային, շնչառական և սիրտ-անոթային համակարգերը։ Խորհուրդ է տրվում կանաչած մաս ունեցող կարտոֆիլն ամբողջությամբ դեն նետել։ Պետք է իմանալ, որ կարտոֆիլը կանաչում է ոչ ճիշտ աճեցման, պարարտանյութերի ավելցուկի, արևի ուղիղ ճառագայթների տակ պահելու պատճառով։ Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծլած կարտոֆիլում թունանյութերի քանակը մեծ չէ և այն կարելի է օգտագործել սննդի մեջ։ Գիտնականները հաստատում են, որ թեև ծլած կարտոֆիլի համը փոխվում է, բայց ուտելիքի անվտանգ լինելու վրա դա չի ազդում։ Այնուամենայնիվ, կարտոֆիլը պետք է ճիշտ պահպանել, որպեսզի չծլի, իսկ սննդի մեջ օգտագործել միայն որակյալ և անվտանգ մթերք։ Եթե անսովոր դառնահամ եք զգում, դա կարող է պալարապտղի մեջ պարունակվող թույների խտացման նշան լինել, այդպիսի կարտոֆիլն ուտել չի կարելի։

