2020թ.-ի սեպտեմբերը ինձ համար սկսվեց մի փոքր արտասովոր կերպով: Ես փոխեցի իմ դպրոցական միջավայրը` սկսեցի հաճախել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:Առաջին անգամ մտնելով դպրոց, այն ինձ շատ դուր եկավ, քանի որ ընդարձակ էր ու հարմարավետ: Ինձ շատ ջերմ դիմավորեցին: Ես մասնակցելով մեկ շաբաթյա ճամբարային ծրագրին հասկացա, որ ուզում եմ շարունակել ուսումս այդտեղ:Այս դպրոցում շատ սիրեցի ուսուցիչներին, ձեռք բերեցի նոր ընկերներ: Առնչվեցի ընտրության դասաժամերին, որը չկար իմ նախկին դպրոցում, և շատ սիրեցի: Հուսով եմ կլինեմ դպրոցին օգտակար և իր առօրյայի մի մասնիկը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы