Հայոց լեզու 2.5.2020

Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով: 

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական  ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:

 Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

 Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: 

  Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:

Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու  է երկու մետաղե սկավառակի միջև:

Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы