Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։ Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագրանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Քրիստոնեության անկումից հետո մինչև Արշակունիների թագավորության անկումը Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետ արքունի գործակալությունը։Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։

