Տափակ որդեր

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:  Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան — համակարգերում: 

96.jpg
10-parazitiskas-1.jpg

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы