1. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
2. Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:
Կար֊չկար մի տղա կար Ջեյս անունով։Նա շատ աշխույժ էր պատասխանատու և աշխատասեր։Նա աշխատում էր, որպեսզ՝ փոստատար։Մի անգամ նրան շատ դժվար առաջադրանք բաժին հասավ որը կատարելու համար նրան պարտադիր էր անցնել հարյուր կիլոմետոր։Նա կարող էր հրաժարվել տանելուց նամակը։Սակայն նա խորհեց ու հասկացավ որ եթե մարդ ապրում է շատ հեռու դա չի նշանակում որ նա չպետք է ստանա իր նամակը։Ջեյսը մի անգամից վերցրեց իր փոստատարության համար նախատեսված հեծանիվը և ճանապարհ ընկավ։Նա գնում էր առաջ և երբեք ետ չէր նայում քանի որ հայրը իրեն շատ հարազատ մարդն էր ասել այդ իմաստուն խոսքը։Ճանապարհի կեսն արդեն հաղթահարված էր սակայն նրա մեջ էլ ուժ չկար նա մի պահ մտածեց ետ դառնալ բայց հիշելով հոր խոսքերը շարունակեց ճանապարհը։Վերջապես հասավ տեղ։ Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

