
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։
Իշխաններ

Ռուբեն Ա 1025֊1095 1080
Կոստանդին Ա անհայտ֊1100 1095
Թորոս Ա անհայտ֊1129 1100
Ռուբեն Ա անհայտ֊1139 1129
Մլեհ անհայտ֊1169 1145
Ռուբեն Գ 1145֊1187 1175
Լևոն Բ 1150֊1219 1187
Հետաքրքիր փաստ
Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։
Լևոն Բ֊1150-1219֊1198
Զաբել֊1215-1252֊1222
Հեթում Ա֊1213-1270֊1226
Լեվոն Գ֊1236-1289֊1270
Հեթում Բ֊անհայտ-1307֊1289
Թորգոս Բ֊1271-1298֊1293
Հեթում Բ֊անհայտ-1307֊1295
Սմբատ֊1276-1311֊1296
Կոստանդին Բ֊անհայտ֊1298
Հեթում Բ֊անհայտ-1307֊1299
Լևոն Դ֊անհայտ-1307֊1303
Օշին Ա֊անհայտ-1320֊1307
Լևոն Ե֊1320
Կոստանդին Գ֊անհայտ-1345֊1343
Կոստանդին Դ֊1344
Կոստանդին Ե֊անհայտ-1373֊1362
Լևոն Զ֊1340-1399֊1374
Սահմանները
արևմուտքից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային և Պիսիդիային 2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային 3. արևելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին 4. հարավ-արևելքից սահմանակից էր Սիրիային.
Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։
Խաչակրանց արշավանք
Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, և Կոստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկությունը և շատ ամիրայություններ, որն էլ հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ-ն կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։

Ռուբինյաններ

Հեթումյաններ

Լուսինյաններ

Նղրյաններ
Նղրյաններ, իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Սերել են Հեթումյան արքայատան հետ խնամիացած Բարձրբերդի իշխանական տնից։ Եղել են Ճկեր գավառի Նղիր բերդի տերը (այստեղից էլ՝ նրանց Նղրյաններ պայմանական տոհմանունը)։Առաջին Նղրյաններից հիշվում է Կոստանդին իշխանը (մահացած 1308 թ.),որն իրեն համարել էր Հեթում Ա թագավորի հայր Կոստանդինի թոռը։ Նրա որդիներն էին Վասակը(մահացած 1328 թ.), Հեթումը և Բաղդինը (Պաղտին)։

