Քիմիական տարրերի անվանումների առաջացումը

Oxygenium
1775 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց օդի բաղադրությունը, ցույց տվեց, որ թթվածինը համարվում է թթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene — «թթու առաջացնող» (հին հունարեն՝ ὀξύς — «թթու» և γεννάω — «ծնում եմ»), այստեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը։

Hydrogenium

1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène (հին հունարեն՝ ὕδωρ — «ջուր» և γεννάω — «ծնում եմ») — «ջուր ծնող»։ 1801 թվականին Ա․ Լավուազիեն հետևորդ ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինը ջրածինը անվանեց «ջրաստեղծ նյութ», նա գրել է.
«Ջրածնային նյութերը թթվածնի հետ առաջացնում են ջուր։ Այս փաստը կարելի է ապացուցել, ինչպես բանաձևով, այնպես էլ կազմությամբ։»

Nitrogenium

Մոտ 200 տարի առաջ գիտնականները հայտնաբերեցին, որ մթնոլորտում պարունակվում է այնպիսի մի գազ, որը պիտանի չէ շնչառության համար և չի նպաստում այրմանը։ Պարզվեց նաև, որ մթնոլորտը հիմնականում (4/5 մասով) կազմված է այդ գազից։ Նոր հայտնաբերված գազն անվանեցին «ազոտ»: Սովորական լաբորատորպայմաններում ազոտը «չէր ցանկանում» միանալ ուրիշ տարրերի հետ։ Սակայն շուտով հայտնի դարձավ, որ բնության մեջ ազոտը հաճախ հանդիպում է ուրիշ տարրերի հետ միացություններ կազմած, գոյացնելով, օրինակ, բորակ: Սա մարդուն հայտնի էր վաղուց և օգտագործվում էր դաշտերը պարարտացնելու համար։ Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն անվանումը «Nitrogenium», հայերեն՝ բորակածին։ «Ազոտ» անունը, ամենատարածված անվանումն է, նշանակում է «անկենդան»:

Carboneum

19-րդ դարի սկզբին ռուսերեն քիմիական գրականությունում, երբեմն օգտագործվում էր «ածխածնային» տերմինը (Շերեր՝ 1807; Սևերգին՝ 1815), 1824 թվականից Սոլովյով առաջարկեց «ածխածին» անվանումը։ Ածխածնի միացությունները ունեն լատիներեն՝ carbō — կարբոն անվանումը։

Phosphorus

Անունն ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։ Ֆոսֆորափայլ բառն սկզբում ունեցել է ֆոսֆորի արձակած լույսի նշանակությունը, հետագայում սկսել է գործածվել որպես առարկաների արձակած սառը լույս ընդհանրապես:

Fluorum
Ֆտորի անվանումն (հունարեն՝ cpdopog — քայքայել) առաջարկել է Ա․ Ամպերը (1810)։ Ազատ ֆտորը առաջինն անջատել է ֆրանսիացի քիմիկոս Ա․ Մուասանը (1886)՝ կալիումի ֆտորիդ պարունակող հեղուկ ֆտորաջրածնի (անջուր) էլեկտրոլիզով:

Jodum

Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հուն․՝ ἰώδης — «մանուշակագույն» բառից, որը կապված է տարրի գույնի հետ։ Բժշկության և կենսաբանության մեջ այս տարրը սովորաբար անվանում են յոդ, օրինակ, «յոդի լուծույթ», համաձային հինա անվանման, որը գոյություն է ունեցել դեռևս 20-րդ դարի կեսերը: Ժամանակակից քիմիական նոմենկլատուրայում օգտագործվում է յոդ անունը։ Նույն կարգավիճակը ունի նաև մի քանի այլ լեզուներով, օրինակ, գերմաներեն՝ Jod և Iod: 1950-ական թվականներին քիմիայում J տարրը փոխորինվեց I տարրով

Kalium

Միայն 18-րդ դարին պարզվեց «բուսական ալկալու» (պոտաշի՝ K2CO3) և «հանքային ալկալու» (սոդայի՝ Na2CO3) տարբերությունը։ 1807 թվականին Հ. Դևին կծու կալիումի և նատրիումի (KOH և NaOH) էլեկտրոլիզից անջատեց կալիումը և նատրիումը ու անվանեց դրանք պոտասիում և սոդիում։ 1809 թվականին Լ. Վ. Հիլբերտը առաջարկեց անվանել «կալիում» (արաբերեն՝ ‎‎ ալ-կալի-պոտաշ) և «նատրոնիում» (արաբերեն՝ ‎‎ նատրուն-բնական սոդա)։ Վերջինս Ի. Յա. Բերցելիուսը վերանվանեց (1811) «նատրիում»։
«Պոտասիում» և «սոդիում» անվանումները պահպանվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի քանի այլ երկրներում։
Bromum
Տարրի անվանումը ծագել է հին հունարենից՝ βρῶμος — տհաճ հոտ, գարշահոտ:

Silicium

1825 թվականին շվեդ քիմիոս Յակոբ Բերցելյուսի ազդելով մետաղական կալիումով սիլիցիումի ֆտորիդի վրա SiF4 ստացավ մաքուր սիլիցիում։ Նոր ստացված տարրն վաղուց անվանել էին «սիլիցիում» (լատ.՝ silex — կայծքար)։ Թարգմանաբար հին հունարենից՝ κρημνός — «ժայռ, լեռ»:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы