Նպատակը՝ կարողանալ օգտվել ուժաչափից և նրանով հաշվել տրված մարմնի վրա ազդող ուժերը՝ծանրության,առաձգականության,շփման, ուժեր նաև մարմնի կշիռը։
Անհրաժեշտ գործիքներ՝ամրակալան,կցորդիչ և թաթիկ,ուժաչափ,ֆիզիկական մարմին,(փայտյա չորսու),Տարբեր ողորկության հարթություններ,հղկաթուղթ,
Աշխատանքի ընթացքը՝որպեսզի օգտվել ուժաչափից նախ ես որոշեցի նրա սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը
Նախ ասեմ որ սանդղակը յուրաքանչուր գործիքի վրա արված նրբագծերի և որոշ նրբագծերի դիմաց գրված թվային մեծությունների ամբողջականությունն է։
Ես որոշեցի իմ ուժաչափի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը,Որի համար ուժաչափի սանդղակի վրա վերցրեցի երկու մոտակա նրբագծեր որոնց կողքին մեծության թվային արժեք են գրված(1Ն,0Ն) այնուհետև մեծ արժեքից հանեցի փոքր արժեքը 1Ն֊0Ն=1Ն և ստացված թիվը բաժանեցի դրանց միջև բաժանումների թվին 1Ն÷10=0,1Ն
Գործիքի բաժանման արժեքը 0,1Ն

