Ամեոբա
Ամեոբաները լինում են մանրադիտակային չափի կենդանիներ, որոնց տրամագիծն է մինչև 50 միկրոմետր։ Կան նաև «հսկա» ամեոբաներ, որի մեծությունը հասնում է 3 միլիմետրի։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտ ջրերում , տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։
Ամեոբա

