1. .Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:
Օրինակ`
կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:
գժտվել-խռովել, ընդհարվել-զարկվել
իրար ուտել-կռվել, պատերազմել-վիճել, քամի-հողմ, ձայն-գոչյուն, վախ-ահ, գեղեցիկ-սիրուն, տգեղ-գեշ, շատ-բազում, ցանկություն-բաղձանք, ծիծաղել-խնդալ։
2. Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի,վատ ձին մտրակը :
Խելոքին մեկ ասա,անխելքին հազար ու մեկ :
Արդար մազը չի կտրվի,մեղավորինը կկտրվի :
Բոյը երկար, խելքը կարճ :
3. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:
Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:

