հարավ֊արևմտյան Ասիա

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է շատ ծովերի շրջապատման մեջ, որոնցից են Արաբական, Սև, Կարմիր, Կասպից ծովերը և Ադենի, Օմանի և Պարսից ծոցերը։ Հարավ-արևմտյան Ասիան լի է լեռներով։

Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները.

Հարավ-արևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները, ջրային ավազանները, աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները։ Այնտեղ լավ է զարգացած գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։Խոչնդոտներից մեկը կարող է լինել այն, որ այնտեղ ավելի շատ զարգացած է գյուղանտեսությունը և արդյունաբերությունը և այդ պատճառով այդքան լավ չի կարող զարգանալ։

Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը.

Հարավ-արևմտյան Ասիայում տղամարդկանց թիվը ավելի մեծ է, որովհետև այնտեղ հիմնական կրոն է համարվում մահմեդականությունը։ Այսինքն այդ ամենը կախված է կրոնից։


Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, ջրային ավազաններով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы