Տորիչելին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից հալափակված էր, լցրել է սնդիկով և ձեռքով փակել։ Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն։ Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ, այսպես կոչված, տորիչելյան դատարկություն, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից։


