Անհավասարաչափ շարժում

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա:

Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումներ երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ:

 Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները ):

Երբ մարմինը թողնում է իր հետևից տեսանելի հետք, ասում են, որ որ դիտարկվող մարմինը շարժվում է որոշոկի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ:

Հետագիծը կարող է լինել տեսանելի և անտեսանիելի։

Կախված շարժման տեսակից հետագիծը լինում է ուղիղ, բեկյալ, շրջանագիծ կամ կամայական տեսքի կոր գիծ:

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы