1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիայի տարածքի 97%-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով այն համարվում է Հարավ–արևմտյան Ասիայի կազմում: Մյուս մասը գտնվում է Եվրոպայում: Այդ եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թուրքիան: Թուրքիայի հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնք երիտասարդ են, այդ պատճառով լեռնակազմական գործընթացները դեռ շարունակվում են և հաճախ լինում են երկրաշարժեր:
3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հարավ-արևմտյան Ասիայում:
Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջին տեղում է սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի և պղնձի պաշարներով: Թուրքիան ոչխարների և այծերի գլխաքանակով աշխարհում առաջիններից է:
4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
Թուրքիայում են գտնվում ամբողջ աշխարհի բորատների պաշարների կեսից ավելին: Թուրքիայում կան շատ հանգստի և զբոսաշրջության համար հարմար վայրեր: Բնական պայմաններն ու ռեսուրսները ընդհանրապես նպաստավոր են մարդու կյանքի ու տնտեսական գործունեության համար: Թուրքիան առաջինն է աշխարհում անգորական այծերի բրդի արտադրությամբ:

