28.02.2022

Դասարանական աշխատանք

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: 

Գեղեցիկը կփրկի աշխարհը: 

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: 

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:

Պտուղդ քաղող չկա: 

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: 

Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը: 

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները ողբը հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: 

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:

Խաղաղված ծովակը ծփում է:

Իմ պապը շատ ծեր էր:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում: 

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: 

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: 

Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: 

Ընդունվում է պատվերներ:

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

Տնային աշխատանք

1. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):

Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:

2. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

… ծաղիկներն օրորվում են … զեփյուռից:
… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները:
… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին:
Գետը … շղարշով էր ծածկվել:
Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները: Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы