Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։

Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի լինելը։ Յուրաքանչյուրը, նունիսկ փոքր երեխան, ունի արդարության բնածին պահանջարկ։

Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։

Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը։ Գնահատման ժամանակ երբեմն օգտագործվում են նաև այլ չափանիշներ, օրինակ՝ մարդկանց մասին դատելն՝ ըստ նրանց տարիքի, սեռի, ռասսյի կամ կրոնական նախընտրություն։ Այդպիսի չափանիշները հիմնավոր չեն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы