1. Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։
Ես թողել եմ (հեռվում) դալարագեղ այգին։
(Բլուրների վրա) ալիք-ալիք փռված էր մշուշը։
Քեզ եմ թողել (այնտեղ), իմ սպասված երազ։
Մեր (գյուղից վեր), մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։
(Հնձանի ստվերում)՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր (կացարանից։)
Կապույտ լուսավոր (երկնքի տակ) սլացիկ ծառեր են։
Արարատյան դաշտի հնագույն (գյուղերից մեկում) ապրում էր մի պատկառելի ծերունի։
Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց (Սասուն։ )
Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Սակայն նա իրեն հպարտ զգաց՝ տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից, որպեսզի դասարան գնա։
Դասարան -տեղի պարագա
Ինչպիսի -որոշիչ
Թեթևությամբ – միջոցի անուղղակի խնդիր
Գնա- ստորոգյալ
Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա
Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։
Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։
Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։
Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

