Նյութի ագրեգատային վիճակներ։ Բյուրեղային մարմինների հալումը և պնդացումը, գոլորշիացումը և խտացումը։ Եռում։ Վառելիքի էներգիա։

Կախված արտաքին պայմաններից բոլոր նյութերը հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է համարել ագրեգատային վիճակներ։ Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն ունեն տարբեր հատկություններ։

Պինդ վիճակում գտնվող մարմինը ունի որոշակի ձև և ծավալ։ 

Հեղուկները պահպանում են ծավալը և հեշտությամբ փոխում են իրեն ձևը։ 

Գազերը չունեն ոչ ձև, ոչ ծավալ։ 

Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից։ 

Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է, նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ։ 

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակ, կոչվում է հալում։

Այն աստիճանը, որի դեպքում նյութը հալվում է կոչվում է հալման ջերմաստիճան։

Այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար կոչվում է հալման ջերմություն։ 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս թե ինչ ջերմաքանակը է անհրաժեշտ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանը այն ամբողջությամբ հեղուկի վերլուծելու համար կոչվում է հալման տեսակավոր ջերմություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы