Ոչ բևեռային և բևեռային կովալենտային կապեր

Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:

Օրինակ ջրածնի մոլեկուլում կովալենտային կապն առաջանում է s− ատոմային օրբիտալների s−s փոխծածկմամբ:

Безымянный.png
Կամ՝


Քլորի, ֆտորի մոլեկուլներում կովալենտային կապն առաջանում է p− ատոմային օրբիտալների p−p փոխծածկմամբ:


Ընդհանրացված էլեկտրոնային զույգը կամ օրբիտալների փոխծածկի տիրույթը գտնվում է միջուկներից հավասար հեռավորության վրա, բացասական լիցքը երկու միջուկների միջև բաշխվում է համաչափորեն, այսինքն՝ լիցքերի բևեռացում տեղի չի ունենում:

Ոչ բևեռային կովալենտային կապ առկա է, հիմնականում, պարզ նյութերի մոլեկուլներում, սակայն, այդպիսի կապ կարող է լինել նաև բարդ նյութերի մոլեկուլներում:

Օրինակ՝ ջրածնի պերօքսիդի՝ H2O2, մոլեկուլում թթվածնի ատոմների միջև առկա է ոչ բևեռային կովալենտային կապ:

aditya-birla-hydrogen-peroxide-500×500.png
Նույն՝ H2O2-ի մոլեկուլում H−O կապերը բևեռային են:


Այս դեպքերում ընդհանուր էլեկտրոնային զույգը կամ օրբիտալների փոխծածկի տիրույթը խտանում, բևեռանում է դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը, մոլեկուլի այդ մասը ձեռք է բերում մասնակի բացասական, իսկ մյուս մասը՝ մասնակի դրական լիցք: Այդպիսի կապը կոչվում է բևեռային կովալենտային կապ:

Օրինակ քլորաջրածնի մոլեկուլում կապը բևեռային կովալենտային է:

кс25.jpg
Որքան մեծ լինի տարրերի էլեկտրաբացասականությունների տարբերությունը, այնքան ավելի բևեռացած կլինի կովալենտային կապը:

Եթե այդ տարբերությունը շաը մեծ է (հիմնականում մետաղ-ոչ մետաղ), ապա կովալենտային կապը «վերածվում է» իոնականի, այսինքն ընդհանրացված էլեկտրոնային զույգն անցնում է տարրերից մեկին:

Ոչ բևեռային, բևեռային կովալենտային և իոնային կապերի համեմատումը կարելի է տեսնել հետևյալ նկարում.

bonds-13F0B3614251B9653D5.png
Սիգմա և պի կովալենտային կապեր.

Քննարկված բոլոր դեպքերում կովալենտային կապն առաջանում էր ատոմային օրբիտալների փոխծածկմամբ՝ ատոմների միջուկները միացնող առանցքի ուղղությամբ և կոչվում է սիգմա` σ− կապ:

Բոլոր միակի կապերը սիգմա՝ σ−, կապեր են:

Նույն ատոմների միջև երկրորդ, երրորդ կապերի առաջացումը կատարվում է p- ատոմային օրբիտալների կողմնային, կրկնակի փոխծածկմամբ՝ միջուկները միացնող առանցքի երկու կողմերում և կոչվում է պի՝ π− կապ: Օրինակ էթենի մոլեկուլում ածխածնի ատոմների միջև առաջին կապը σ− կապ է, իսկ երկրորդը՝ π−:

Վերջին դեպքում ատոմային օրբիտալների փոխծածկը կատարվում է ավելի փոքր չափով, ինչի պատճառով π− կապի էներգիան փոքր է σ− կապի համեմատությամբ:

Բազմակի կապերից միայն մեկը կարող է լինել սիգմա՝ σ− կապ:

Կան բազմաթիվ π− կապ պարունակող նյութեր, օրինակներ՝

Carbon_Dioxide0-312.jpg
azot_molecula.gif
ածխածնի (IV) օքսիդ ազոտ

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы