Առաջին համաշխարհային պատերազմ

Սեպտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1․ Առաջին համաշխարհային պատերազմ․
ա/ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ/ Ավարտ, հետևանքներ
գ/ Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին Աշխարհամարտի տարիներին /բանավոր, դասագիրք 1՝ էջ 154-160դասագիրք 2՝ էջ 112-120, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը:  
1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: 


2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Պատերազմի կարևոր հետևանքներից մեկը Օսմանյան, Աստրոհունգարական, Ռուսական կայսրությունների ու կայզերական Գերմանիայի կործանումը և աշխարհի քաղաքական քարտեզից նրանց անհետանալն էր՝ որպես միապետություններ։ Նրանց փլատակների վրա Եվրոպայում հայտնվեցին մոտ մեկ տասնակ նոր պետություններ։ Անգլիան և Ֆրանսիան կարողացան իրականացնել իրենց ծրագրերին հիմնական կետերը՝ իրենց դիրքերի պահպանումը և ուժեղցումը, գլխավոր մրցակից կայզերական Գերմանիայի կործանումը, նրա գաղութների գրավումը և վերաբաժանումը։ ԱՄՆ-ը դարձավ միջազգային հարաբերությունների նոր և հզորգործոն։ 


3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/․
Առաջին ջոկատի հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան
Երկրորդ ջոկատի հրամանատար՝ Դրաստամարտ Մարտիրոսի Կանայան
Երրորդ ջոկատի հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան
Չորրորդ ջոկատի հրամանատար՝ Արշակ Խանասորի Գավաֆյան
Հինգերորդ ջոկատ ‹‹Արարատյան զորախումբ››
Վեցերորդ ջոկատի հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան,
1915թ․ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ՝ Հայկ Բժշկյանը
Յոթերորդ ջոկատի հրամանատար՝ Հովսեփ Արղության
Ութերորդ ջոկատ-չի կռվել

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы