ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ
այաստանի ավանդական խաղողագործական գոտիներ են Արարատյան դաշտը,
Արարատյան դաշտին հայող նախալեռնային գոտին, Հյուսիսայեելսն տարա
ծաշրջանը՝ Վայոց ձորը, Սյունիքը, Արցախը և Նախիջևանը (նկ. 40)։
Ավանդաբար այգիները գտնվում էին բնակավայրերից դուրս, գետահովիտների մերձակա, առավելապես արնահայաց լանջերին, որտեղ ոռոգման ջուր էին տանում առուներով: Խո Պաղագործական շրջաններում, որտեղ բնակչությունն իր ապրուստը հոգում էր նաև այգի, ներից ստացվող բերքով, գրեթե բոլոր այգիներ ունեին: Արարատյան դաշտ. Հայաստանի հիմնական խաղողագործական գոտին է, գտեվում է Արաքս գետի միջին հոսանքում, ընդգրկում է Արարատի և Արմավիրի մարզերի 830 1300 մ բարձրության տարածքները: Ակտիվ ջերմաստիճանների տարեկան գումարը
կազմում է 4000-4200, մթնոլորտային տեղումների բանակը` 250-300 մմ: 1969 թ. Հայան
տանի խաղողի այգիների 64.3 %-ը գտնվել է այստեղ, բերքը կազմում էր հանրապետու
թյան 81,8 %-ը, տեխնիկական տեսակները կազմում էին 90,3 %, իսկ սեղանինը՝ 9.7 %
(Ap3y ass1, 1964, 116-141, 1973, 161), (նկ. 40-41):
Արարատյան դաշտին բնորոշ սեղանի խաղողի տեսակներ: Արարատի, Մուսկաթ, Սուսաննա, Արաքսենի սպիտակ, Սասուն, Երևանի մուսկաթ, Երևանի դեղին, Երևանի վարդագույն, Գանձակի սեղանի, Քիշմիշի սև, Շահումյանի, Մասիս, Կապուտան, Սիրիա նուշ, որոնցից միայն Արարատի տեսակն ուներ արդյունաբերական նշանակություն, որին հատկացված էր 1470 հա տարածք։ 1969 թ. Արարատյան դաշտի խաղողագործական գո– տում գերակշռում էին գինու և կոնյակի տեխնիկական տեսակները՝ Ոսկեհատ (Խարջի), Ռքածիթելի, Կախեթ, Մսխալի, Գառան դմակ, որոնք աճեցվել են 23 878 հա տարածքում (նկ. 4245):
Արարատյան դաշտում, կլիմայական նպաստավոր պայմանների շնորհիվ, գյուղա տնտեսության գլխավոր ճյուղերը եղել են ցորենի, բրնձի, բամբակի և խաղողի մշակու թյունը։ Մեկ խալվար (երկու դեսյատինից փոքր ավելի) տարածքի միջին բերքը կազմել է ցորեն՝ 180 փութ. մաքրած բամբակ՝ 32 փութ, խաղող 600 փութ, չմաքրած բրինձ 450 փութ Ցորենի միջին եկամուտը եղել է 90 ր. (փութը` 0, 50 ռ.), բամբակինն ու խաղողինը 240 1. (մաքրած բամբակի մեկ փութը 7, 50 ռ, խաղողինը` 0, 40 ր.), իսկ չմաքրած բրնձինը՝ 315 ո,

