Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ։
Հայերը պարտություն կրեցին Ղարաքիլիսայի մարտում, որովհետև հայկական կողմն ուներ՝ 7 հազար կռվող, իսկ թուրքական կողմն՝ 10 հազար։
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով/բլոգային աշխատանք/․
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությւոնը 1918թ․ գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության։ Մեր պատմության ռազմական տարերգությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով։ Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։ Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով։
Նյութի աղբյուր՝ Հայոց պատմություն

