Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

1․ Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։


2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության պատճառները, նպատակը, գործիչներին և նշանակությունը /բլոգային աշխատանք/.
1920թ. Մայիսյան ապստամբությունը Հայաստանի Հանրապետության պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկն էր, որը բեկումնային եղավ հետագա զարգացումների եւ Հայաստանի խորհրդայնացման համար։
Մայիսյան իրադարձությունների առաջին՝ արտաքին ազդակը Ադրբեջանի խորհրդայնացումն էր։ Ապստամբության սկիզբը որոշ վերապահումով կարելի է համարել հենց մայիսի առաջին օրը, երբ Հայաստանի կառավարությունը որոշում է մեծ շուքով նշել աշխատավորների տոնը՝ Մայիսի 1-ը։ Միջոցառումների ակտիվ կազմակերպիչներից էր Երևանի արհեստակցական միության խորհուրդը՝ ձախ դաշնակցական Հայկ Ավալյանի գլխավորությամբ, որն իր հայտարարության մեջ նշել էր, որ Երևանի բանվորները ոչ մի բանով չպետք է հետ մնան և պետք է հանդիսավորությամբ նշեն տոնը։ «Ընկեր բանվորներ, կատարենք այդ օրը մեր հեղափոխական պարտքը, դուրս գանք փողոց մեր կարմիր դրոշակներով եւ ցույց տանք աշխարհի բանվորությանը, որ մենք էլ միջազգային կազմակերպված աշխատավորության մեր բանակի հարազատ մասնիկներից մեկն ենք»,- ասված էր հայտարարության մեջ։ 1920 թվականի Մայիսի 1-ին քաղաքը զարդարված էր կարմիր եւ եռագույն դրոշներով, իսկ տների պատշգամբները՝ գորգերով, ամենուր երթեր ու հանրահավաքներ էին։ Երեւանի արհեստակցական միության շնորհավորական կոչն ավարտվում էր «Կեցցե համաշխարհային հեղափոխությունը», «Կեցցե աշխատավորության իշխանությունը» եւ «Կեցցե Երրորդ ինտերնացիոնալը» լոզունգներով։ Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։ Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы