1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։
1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

Լինելով Հայաստանի Ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը[1]։
Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել[10]։
Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին[11]։

