Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․

1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
Ապստամբության նպատակն էր գրավել Երևանը և կառավարությունը իրենց ձեռքը վերցնել։ Ապստամբությունը սկսվեց 1921թ. փետրվարի 16-18-ը ապստամբները իշխանությունը գրավեցին և մտան Երևան։
2․ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Անդրկովկասյան Դաշնության կազմակերպումը։
1921թ․ կայացավ խորհուրդների ընտրությունը, որը կազմակերպել էր հեղկոմների խնդիրը։ 1922թ. Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Քննարկվեցին հարցեր Հայաստանի սահմանադրության ընդունման վերաբերյալ։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ ՀԽՍՀ զինանշանն էր՝ Մեծ և Փոքր Մասիսներից վեր արևի ճառագայթների մեջ մուրճն ու մանգաղը, իսկ ներքևում խաղողի թփով։ Պետական դրոշն է ալ կարմիր գույնի կտոր, որի ձախ անկյունում փայտի մոտ, ոսկե տառերով գրված էր՝ «ՀԽՍՀ»։ 1922թ. սահմանադրությունն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, քննարկելով Անդրկովկասյան Դաշնության կազմակերպման հարցը։ Խորհրդային իշխանության առաջնորդ Վ. Ի. Լենինը Կովկասի կոմունիստների առաջ խնդիր էր դնում ստեղծել հանրապետությունների սերտ դաշինք։ 1922թ. մարտի 12-ին Անդրկովկասի 3 հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատեց դաշնային պայմանագիրը։ Դրանով հիմնադրվեց նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ)։ Անդրկովկասյան Դաշնությունը գոյատևեց մինչև 1936թ․։ 1922թ. դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը, որին մասնակցում էին խորհրդային 4 հանրապետություններ՝ ՌԽՖՍՀ-ն, Ուկրաինան, Բելոռուսիան և ԱԽՖՍՀ-ը։ Հայաստանի ԽՍՀ-ն Անդրկովկասյան Դաշնության միջոցով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո Հայաստանի ինքնիշխանությունը թուլացավ։ ԽՍՀՄ-ի կազմավորումը ազգային հարցի լուծման ձև էր, սակայն փաստորեն այն չլուծվեց։
3․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում։
Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային և շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա) ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբու — նալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы