Քիմիական երևույթների քիմիական փոխարկեումների քիմիական ռեակցիաների ընթացքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական քիմիական և ֆիզոլոգիական հատկություններում։
Քիմիական ռեակցիայի տեսկներն են
Միացման-Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Քայքայման-Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման ռեակցիաներ:
Տեղակալման-Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Փոխանակման-Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք փոպանակվում են իրենց բաղադրիչ մասերով:
Ջերմանջատիչ-Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության անջատումով, կոչվում են ջերմանջատիչ ռեակցիաներ:
Ջերմակլանիչ-Քիմիական այն ռեակցիաները, որոնց ընթանալն ուղեկցվում է ջերմության կլանումով, կոչվում են ջերմակլանիչ ռեակցիաներ:
Վերոքս-Վերօքս (օքսիդավերականգնման) ռեակցիան քիմիական ռեակցիայի տեսակ է, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրոնների անցում երկու կառուցվածքային միավորների միջև։

