1․ Համառոտ նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ։
ՀՅ դաշնակցության վերացումի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությունը կոմունիստական կուսակցությունը ինքնուրույն քաղաքականություն չէր կարող ստեղծել և կախված էր Մոսկվայից։ 1920-1930-ական թվականներին կենտկոմի առաջին քարտուղարը եղել է Աշոտ Հովհաննիսյանը, իսկ հետո Աղասի Խանջյանը։ Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը պահելու համար սկսեց բռնություն կիրառել։ 1920թ․ վերջին և 1921թ․ սկզբին Հայաստանից աքսորվեցին 1400 սպաներ։ 1930թ. բռնությունները ավելի ուժեղացան, քանի որ տնտեսական և քաղաքական իրադրությունը սրվեց։ 1930թ․ առաջին կեսին ունեզրկվել էր 1100 գյուղացիական տնտեսություն։ 1936թ․ Ստալինի հրամանով սպանվեց Աղասի Խանջյանը։ Այդ ժամանակ շինծու գործով ձերբակալվեց Ներսես Ստեփանյանը։ 1937թ․ օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկից Հայաստանի նախկին կառավարության նախարար Սահակ Տեր-Գաբրիելյանը իրեն ցած գցեց։ 1937թ․ Հայաստանում ձերբակալվեցին 5000 մարդ։ Նրանցից 67 տոկոսին գնդակահարեցին։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնաճնշման ենթարկվեց 42 հազար մարդ։ Այդ ամենը վերջացավ Ստալինի մահից հետո։

