1. Ի՞նչ է էլեկտրական լիցքը։
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում է q տառով:
2. Քանի՞ տեսակի լիցքեր գիտենք, և ինչպե՞ս են նրանք փոխազդում։
Գոյություն ունեն երկու տեսակի էլեկտրական լիցքեր՝ դրական և բացասական։ Նույնանուն լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ տարանուն լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
3. Ձևակերպել ատոմի կառուցվածքը։
Ատոմը կազմված է միջուկից և նրա շուրջ պտտվող էլեկտրոններից։
4. Ձևակերպել Կուլոնի օրենքը։
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
Բանաձև՝ F=Kq1q2\R2
5. Ձևակերպել լիցքերի պահպանման օրենքը։
Եթե մարմինների համակրգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ։Փորձերով հաստատված այս պնդումը կոչվում է լիքերի պահպանման օրենք։
6. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը կոչվում է էլեկտրական դաշտ:
7. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը։
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
8. Ո՞ր մեծությունն են անվանում հոսանքի ուժ։
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ։
9. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական լարում։
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությանը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդիչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությունը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
10. Ո՞ր մեծությունն են անվանում էլեկտրական դիմադրություն։
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
11. Ձևակերպել Օհմի օրենքը։
Հոսանքի մեծությունը ուղիղ համեմատական է հաղորդչի լարմանը և հակադարձ համեմատական է նրա դիմադրությանը:
Բանաձև՝ I=U/R
12. Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին։
Բանաձև՝ Q=I2⋅R⋅t

