Նա սիրտ էր համակ և զգացմունք

Հորս

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուրգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

Ամոքիր-քաղցրացնել,հոմ.համեմել

Ահեղ- սարսափելի,հոմ.ահարկու։

Կա խորհրդավոր մի հըրապուրանք

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Պչրանք-զարթարանք,հոմ.պաճուճանք։

Քամահրանք-արհամարել,հոմ.անարգել,հակ.պաշտել։

Հրապուրանք-գրավել,հոմ.թովել։

Նոքա-նրանց։

Եդեմ-դրախտ,հոմ.բուրաստան,հակ.դժողք։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы