Թղթադրաի արժեքը(Թարգմանություն)

Մի օր հոգեբանության դասախոսը իր սեմինարը սկսեց ոչ սովորական ձևով, նա բարձրացրեց 50 դոլարանոց թղթադրամը և հարցրեց կան արդյոք ցանկացողներ ստանան այն։ Մեծամասնություը ձեռք բարձրացրեց։ Ապա նա անրադարձավ նրանց ովքեր ձեռք չէին բարձրացրել։ Պարզվեց նրանք նույնպես դեմ չէին ստանալ թղթադրամը, սակայն ամաչեցին են ձառք բարձրացրել ։

—Դե, ես կտամ թղթադրամը, բայց մինչ ձեզնից որևէ մեկը կստանա, ես դրանով մի բան կանեմ,- շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թղթադրամը և հետո հարցրեց, թե արդյոք որևէ մեկը դեռ ցանկանում են այն: Կրկին սենյակում գտնվող գրեթե բոլորը ձեռքերը վեր բարձրացրին։

—Այդ դեպքում ես կանեմ հետևյալը,- ասաց նա, և այս ճմրթված թղթադրամը գցելով հատակին, իր կոշիկով տարու բերեց կեղտոտ հատակին։ Եվ նա վերցրեց թղթադրամը՝ այն ճմրթված էր և կեղտոտ։

—Լավ, ձեզնից ո՞ւմ է դա պետք այս տեսքով։
Եվ բոլորը նորից ձեռքերը բարձրացրին։

—Սիրելի ընկերներ,- ասաց հոգեբանության դասախոսը,- չնայած այն ամենին, ինչ ես արել եմ թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել իր արժեքը: Այն դեռ 50 դոլարանոց է:

Մեր կյանքում հաճախ է պատահում, որ մենք հայտնվում ենք թամբից դուրս նետված, տրորված, հատակին պառկած։ Սրանք են մեր կյանքի իրականությունները: Նման իրավիճակներում մենք մեզ արժեզրկված ենք զգում։ Բայց ինչ էլ որ լինի կամ ինչ կլինի, մենք չենք կորցնի մեր իրական արժեքը։ Կեղտոտ կամ մաքուր, կնճռոտ կամ արդուկված — մենք միշտ կունենանք այն արժեքը, որը ներկայացնում ենք:

Աղբյուր

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы