Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։ Սակայն պոեմին նաև հուզական ուժեղ երանգը։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։ Կան պոեմներ երեք տեսակներ-Պատմողական,քնարական,քնարակաեպիկական

