Հարցեր և առաջադրանքներ
1. Վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
Առաջին կանգառ-Սուրբ առաքելոց եկեղեցի
Երկրորդ կանգառ-Չարենցի տուն թանգարան
Երորրդ կանգառ-Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
2. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ կարդա, մի հատված անգիր սովորիր:
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

