Արդյո՞ք մենք ապրում ենք աշխատելու համար կամ աշխատում ենք ապրելու համար:

Մենա ապրում ենք շատ հետաքրքիր աշխարհում,բայց դրա համար մեզ տրված է շատ քիչ ժամանակ։Մարդիկ ապրում են աշխատելու համար,մարդ ել կա աշխատում է,որ ապրի։Բայց մեր կյանքը շատ կարճ և ,որ նվիրենք աշխատանքին։Մեր կյանքը շատ տանգ է,բայց պետք է այդ թանկ բանը աշխատելով փահել։

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Հովհաննես Շիրազ «Սիրո հիասթափություն»

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, —
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա’խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում:

Հերման Հեսսե | Ով կարողանում է սիրել, երջանիկ է

https://granish.org/ov-karogh-e-sirel/

ինչի՞ մասին է ստեղծագործություն
Ստեղծագործությունը Հերման Հեսսեի կյանքի մասին էր:Եվ ես շատ բան հասկացա այս ստեղծագործությունից:Մենք ապրում են շատ տարօրինակ աշխարհում,որտեղ շատ են տարօրինակությունները և Հերման Հեսսեի ասելիքը շատ խորը իմաստ ունի:Հերման Հեսսեն ասաց այս կյանքը այնքան տարօրինակ է,որ կյանքը արագ է անցնում և թվում է ամեն ինչ եղավ մեկ վարկյանում:
ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը՝ ասելիքը
Այս ստեղծագործության ասելիքը ահն է,որ պետք է ապրել արժանապատիվ և հարգանք վայելող կյանք,իսկ եթե այդպիսի կյանք չենք ապրում մեր կյանքը անցնում է դանդաղ և անհետաքրքիր ապրիր կարճ կյանք,բայց արժանապատիվ քանց թե եղիր տհաճ և ապրիր հավերժ;
ներկայացված հերոսը իբրև ընդհանրացում
Այս ստեղծագործության հերոսը Հերման Հեսսեն է,որ պատմում է ներկա կյանքը և ամբողջ կյանքի ասելիքը:
անդրադարձ պատկերին և պատկերավորման միջոցներին
ձեր վերաբերմունքը, մտածումները, տրամադրությունը
Որքան ավելի էի տարիք առնում և իմ կյանքում գտած փոքր բավականությունները ինձ սկսում էին անհամ թվալ, այնքան ավելի պարզ էր դառնում, թե որտեղ պետք է փնտրեմ երջանկության ու կյանքի աղբյուրը։Այս տողերը շատ ասելիք ունի և պետքե շատ խոհ լինել,որպեսզի հասկանաս այս տողերը:

Վիլիամ Սարոյան<>

https://www.vnews.am/sport/post/vilyam-sarvoyan-ayn-heravvor-gishery

ինչի՞ մասին է ստեղծագործությունը
Ես կարդացի Վիլյամ Սարոյանի Այն հեռավոր գիշերը ստեղծագործությունը և ինձ շատ դուր եկավ։Դա Վիլյամ Սարոյանի և ինչ-որ աղջկա սիրո մասին էր Սարոյանը պատմում էր իր և իր սիրելիի պատմությունը։
ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը՝ ասելիքը
Այս ստեղծագործության ասելիքը այն է,որ եթե դու ունես ինչ-որ բան և կորցնում ես պետք է արժանապատիվ կորցնես կամ կորցնելուց հասկանաս,որ դու նրա հետ լավ ժամանակ պետք է անկացնեիր և փոշմանում ես։Պետք է այնպես ապրել,որ կորցնելուց այն ցավը չսզգաս ինչքան կորցրածիցտ փոշմանելուց։
ներկայացված հերոսը իբրև ընդհանրացում
Այստեղ հերոսը Սարոյանն է և իր սիրելին,որ նրանք ունեցան շատ տխուր,բայց խորհիմաստ և արտահայտիչ ճանապարհ։
անդրադարձ պատկերին և պատկերավորման միջոցներին
ձեր վերաբերմունքը, մտածումները, տրամադրությունը
Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր որ,բայց նույնքան տխուր։
Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, և ոմանք մեռնում են կես ճանապարհին: Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլևս չես տեսնում նրանց, ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց և գտնես, կգտնես մեռած, որովհետև ինչ ճանապարհով էլ գնաս, միևնույն է, մահը ճանապարհիդ է: Այս տողերը ինձ շատ բան ասաց,որ մահը միշտ մեզ հետ է և պետք է այնպես ապրել,որ մեռնելուց առժանապատիվ մեռնես։

Գրիգոր Զոհրապ Ռեհան

Հեղինակը մի ժամանակ սիրել է առատմազերը, որոնք հավաքված ենձյունասպիտակ ծոծրակի վրա, ասես սևթումբը՝ պարտեզի մեջ: Քիչ–քիչմտերմություն է հաստատում այդ մազերի հետ, ճանաչում դրանք: Ամենահաճելի անակնկալը լինում է աղջկա դեմքը տեսնելը. գեղեցի՞կ. ոչ.բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ուհամակրելի մի պատկեր, հոգնած ու տրտում նայվածքով: Այդ նայվածքը երկար ուսումնասիրում է հեղինակին և կարծես թե գոհ է մնում իր այդ քննությունից:

Անխոս կանգնած, նրանք սրտերի մտերմություն են զգում: Տարեց մարդիկկային աղջկա հետ՝ հայրը, հորեղբայրները, և աղջիկը խուսափում է հաճախ նայել հեղինակի կողմը: Երազող ու մտամոլոր կերպարանք առած, աղջիկը դիտում է ծովը: Կեսգիշերին նա իր բարեկամների հետ հեռանում է, և հեղինակը հեռվից ուղեկցում է նրանց և մութի մեջ տեսնում նազելի գլուխը՝ «որ ետկշրջվեր ինչ-որ մեկին փնտրելու համար կարծես»: Հեղինակը հարցնում է ինքն իրեն. գուցե վանդակների հետևում պահվող մեկն է այդ աղջիկը, շատ վեհերոտ է անծանոթուհու պահվածքը, ո՞վ է նա, ո՞րտեղ է բնակվում:

Անծանոթ ընտանիքը կանգ է առնում վերջապես ֆրերների դպրոցի մոտ, նորշինված տան առաջ: Բոլորը մտնում են տուն և հեղինակը մնում է մութի մեջ միայնակ:

Այդ տան պատուհաններից մեկի տակ հեղինակը ժամեր է անցկացնում: Չգիտի, թե ինչ նշան է ակնկալում որպես ապացույց իրեն և աղջկան միացնող համակրության: Պատուհանից հստակ տեսնում է միայն սև մազերի փունջը: Աղջկա դիրքը չի փոխվում, բայց դա էլ բավական է հեղինակին երջանիկ լինելու համար:

Գիշերն անցնում է, աքաղաղներն են սկսում կանչել, լույսն է բացվում, սակայն գեղեցիկ մազերի փունջը իր նախկին դիրքում է: Հեղինակին թվում է, թե աղջիկն էլ անքուն այդպես նստել է գիշերով պատուհանի առաջ ու երազել է:Հիմա, այդ դեպքից տարիներ անց, հեղինակը օրհնում է ռեհանի փոքրիկ փունջը, որ ամեն բարեկամից ավելի երջանիկ է դարձրել իրեն այն գիշեր:Առավոտը իր բերած լույսի անողոք ստուգությամբ թող միշտ բացվի, միևնույն է, ռեհանի փունջը կմնա անծանոթուհու սև մազափունջ:

Վերլուծությում

Սա պատմվածք էր ոչ թե միայն պատվածքի հերոսի, այլ մեկ ըմդհանուր մարդու՝ մեր բոլորի մասին։ Ինչքա՜ն է պարզամիտ է դառնում մարդը, երբ սիրահարվում է, և նույնիսկ այն առարկաները, որ մեր համար առօրեական են, կարող են ստանալ ուրիշ՝ առեղծվածային իմաստ։ Հեղինակը՝ Գրիգոր Զոհրապը հերոսուհուն շատ հավանեց։ Հեղինակը մի ժամանակ սիրել է առատ մազերը, որոնք հավաքված են ձյունասպիտակ ծոծրակի վրա, ասես սև թումբը՝ պարտեզի մեջ: Քիչ-քիչ մտերմություն է հաստատում այդ մազերի հետ, ճանաչում դրանք:

Չարենցիան օրեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Առաջին կանգառ-Սուրբ առաքելոց եկեղեցի

Երկրորդ կանգառ-Չարենցի տուն թանգարան

Երորրդ կանգառ-Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

2. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ կարդա, մի հատված անգիր սովորիր:

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Հավերջ Չարենց

Վերապատմում

Վիլիամ Սարոյանը պատմում է Եղիշե Չարենցի մասին։Եղիշե Չարենց նույն ինքը Եղիշե Սողոմոնյան։Չարենց նշանակում է գեշ և ավելացել է (Ենց) վերջավորություն։Եղիշեն գնացել էր Ինթուիրս և ուներ մեկ թողարկած գիրք։Նա մի օր տանը նստած էր և դուռը ուժգին հարվածով ծեծեցին և մի անգամից ներխուժեցին ներս։Ներխուժել էր Ինթուիրսի թագուհին,թագուհին կարճահասակ,խոշոր,կեռ քթով։Նա գիտեր,որ Չարենցը գրող է բայց ոչ այդքան հայտնի և նա հույս չուներ Չարենցի վրա,բայց Չարենցին նույն պես դուր չեկավ այդ կինը։

Գրական ժանր

Գրական ժանր՝ գրական ժանրերը դասակարգված են ըստ գրականության տարբեր ստեղծագործությունների խմբերի կամ կատեգորիաների։

Գրական աշխարհը ամենամեծերից մեկն է, որը գոյություն ունի գոյություն ունեցող գրական ժանրերի բազմաթիվ շնորհիվ: Այնուամենայնիվ, այն կորչում է, քանի որ ընթերցանությունը նորաձեւ չէ: Նույնիսկ այդ դեպքում դա մեր պատմության մի մասն է, ուստի այսօր մենք ուզում ենք ձեզ պատմել այն ամենի մասին, ինչ կարող եք գտնել դրանցում:

Եվ բանն այն է, որ ժանրերը լայն են, և դրանց բոլորը չգիտեք: Բարեբախտաբար, մենք ուսումնասիրել ենք և այժմ պատրաստվում ենք ձեզ սովորեցնել ինչ են գրական ժանրերը որոնք կան, և որ ենթատեսակները կարող եք գտնել դրանցից յուրաքանչյուրում:

Փարվանա

Փարվանա.

Փարվանան իր մեջ շատ ասելիք ուներ,ճիշտ է,որ նա հին ժամանակներում է եղել առավել հայտնի,բայց եթե մենք հասկանանք ասելիքը պետք է խորը մտածել այդ ամենի մասին:Փարվանան մի աղջկա մասին էր,որ իրեն պետք է կողակից գտնի:Աղջիկը մեկ հնարք էր անում և գալիս էին կողակիցները:Եկան ըմբշամարտիներ,ձիավարներ,աճպարարներ և այլ մարդիկ,բայց նա ոչ մեկին չնտրեց և լաց լինելով դուրս եկավ:Լաց լինելով կանգնեց պալատի դիմաց և ժամանակներ անց այդ աղջկա արձանը ջուր տվեց մարդկանց և վարկած կա,որ այդ աղջկա արցունքներն:

Ինչ է լեգենդը

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Ինչ է պոեմը

Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։ Սակայն պոեմին նաև հուզական ուժեղ երանգը։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը` բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։ Կան պոեմներ երեք տեսակներ-Պատմողական,քնարական,քնարակաեպիկական

Ինչ է բալլադը

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

Ինչ են խնդրել թուրքերը Թումանյանին

Հայ-թուրքական ընդհարումներն սկսվեցին Բաքվում 1905 թ. փետրվարի 6-ին՝
նահանգապետ Նակաշիձեի, ոստիկանապետի, պրիստավի, թաղային վերակացուների թողտվությամբ և քաջալերանքով՝ «անգիտակ, խավար թուրք մասսային հավատացրին, որ նրան կեղեքողը, նրա աղքատության ու թշվառության պատճառը հայն է… թե միանգամից կարելի է տիրանալ հայի ունեցածին, որով և վերջ կտրվի իր թշվառությանը»: Ռուս զինվորները անտարբեր դիտում էին և չէին միջամտում, քանի որ «այդպես հրամայված էր», իսկ տեղական պահնորդներն էլ, որ իբր պիտի պաշտպանեին հայերին հարձակումներից, ջարդարարների վրա կրակելու փոխարեն օդ էին կրակում:

Շուտով ընդհարումներ սկսվեցին գավառներում: 1905թ-ի նոյեմբերին Թումանյանն իր ընտանիքը տեղափոխեց Շուլավեր, իսկ ինքը որդիների հետ ուղևորվեց Դսեղ՝ Լոռին վտանգված էր: «Երեխեքս հավաքեցի ու գնացի Լոռի: Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն ու ամեն անկարգություն կարող է լինել և ես շատ պետք կգամ, բայց պատահածն իմ սպասածից էլ ավելի եղավ»:

Ծանր տարիներ էին, շատերը լքեցին Կովկասը, հեռացան ավելի ապահով երկրներ՝ Շիրվանզադեն համոզված էր, որ «գրականության տարի չէր 1905-ը» և գնաց Եվրոպա, Դերենիկ Դեմիրճյանը մեկնեց Շվեյցարիա, Ավ. Ահարոնյանը հեռացավ արտասահման: «Եվ միայն մեկը հայ գրողներից ոչ թե փրկվելու, այլ փրկելու համար ուղիղ նետվում է բռնկված հրդեհի կրակների մեջ»,- գրում է վաստակաշատ գիտնական Ս. Հովհաննիսյանը:

Ղազարոս Աղայանն ասում էր. «Շատ մեծ ղոչաղություն է մեր Հովհաննեսի արածը. այս խառը, վտանգավոր ժամանակ չի վախենում իշխանությունից և նրա ագենտներից… էհ, կանցնի ժամանակ, և մարդիկ կհիշեն, թե ինչպես իշխանությունը գրգռեց հային ու թուրքին իրար դեմ, իսկ Հովհաննեսը հաշտեցրեց. դա ժամանակին շատ մեծ պատմություն կդառնա գալիք սերնդի համար»:

Այդ մասին Թուանյանը գրել է. «Ավոն էլ Ղազարոսի նման է մտածում, թե կառավարության ագենտները կարող են վնաս հասցնել ինձ. ես էլ շատ բան եմ մտածում, բայց եթե ամենքս էլ վախենանք ու հեռու կենանք, ինչ կլինի մեր ժողովրդի դրությունը, կոտորածն ավելի սուր կերպարանք կստանա, և մեր ապրելը ժողովրդի համար գրոշի արժեք չի ունենա»:

Թումանյանը երբ իմացավ, որ Ղազախի գավառում սկսվել են ընդհարումներ, Լոռու պատվավոր մարդկանցով մեկնեց այնտեղ և հաշտեցրեց կռվող կողմերին՝ նախապես տեղեկացնելով Շուլավերի գավառապետին: Բորչալուի թուրքերը պաշարեցին գավառի վարչական կենտրոն Շուլավերը, բայց չկարողացան գրավել: Թումանյանի դուստրը՝ Նվարդը, հիշում է, թե որքան մեծ էր վտանգը, երբ իրենք Շուլավերում էին և առաջին հրացանազարկերից իմացան, որ թուրքերը հարձակվում են Ներքին Շուլավերից: Թումանյանի կինը՝ տիկին Օլգան էլ դուստրերի հետ այդ օրերին Շուլավերում էր:

Բայց իրականությունն այն է, որ մեծ բանաստեղծն իր զինված ջոկատով նախ «խաղաղեցնում էր» թուրքերին, ապա նոր նրանց գյուղերին մոտենում սպիտակ դրոշով: Զինված պայքար կազմակերպելու մեջ զորականի շնորհք ունեցող գրողը խոստովանում էր.

«Սրանց հետ քյալլա տալ գիտեն Բորչալվի հայերը. լոռեցիք՝ դսեղեցիք, լորուտեցիք, շուլավերցիք, աղքորփեցիք: Գազան թուրքերը կատու են դառնում Լոռու ձորերով անցնելիս»: Գյուղացիներից կազմեց հեծյալների մի խումբ` նրանց հետ շրջում էր հայկական գյուղերով և Լոռին բաժանել էր ինքնապաշտպանական երեք շրջանի՝ Դսեղի, Ուզունլարի և Ջալալօղլու՝ երեք մեծ գյուղերի անուններով: Բոլորին տալիս էր հրահանգներ, իսկ անձամբ ստանձնում է Դսեղի շրջանի ղեկավարությունը:

Բանաստեղծի ռազմական հռչակն այնքան մեծ էր, որ Թիֆլիսի զինվորական շտաբի կարգադրությամբ Թումանյանի տրամադրության տակ է դրվում մի ամբողջ էսկադրոն: Նա հրամանատարն էր, նա բանակցողն էր, անվրեպ կրակող ու խիզախ առաջնորդ՝ անգամ մահվան վտանգի դեմ հանդիման: Հուշագիրներից մեկը պատմում է, որ հայ և թուրք գյուղերի սահմանում կրակոցների ձայնից վախեցած գյուղացիները հանկարծ ետ են դառնում և առջևից գնացող պոետին թողնում են մեն-մենակ: Թումանյանն ականջ չի դնում ետ դառնալու և ձորը մտնելու կոչերին՝ կանգնել էր գնդակների տարափի դեմ անհողդողդ ու անվրդով՝ որպես վեհապանծ մի հսկա:

Եվ թեպետ 1908-ին Թումանյանը ձերբակալվեց՝ նրան մեղադրանք առաջադրեցին, իսկ մեկ տարի անց արդեն Մետեխի բանտում մեծ բանաստեղծը գրավոր ցուցմունք էր տալիս, որ… մեղք չունի «խժդժությունների հրահրման մեջ», ոչ այդ ժամանակ, ոչ էլ դրանից առաջ չզղջաց:

Հայերից վախեցած թուրքերը Սադախլուի մոտ նամակ են հանձնում Թումանյանին՝ հույս ունենալով, որ «արյունը ջրով լվացող» բանաստեղծը իրենց չի վնասի, օգնություն են խնդրում Թումանյանից, որ իրենց թույլ տրվի բարձրանան սարերը: Նախ՝ Թումանյանը զինյալ հեծյալների 200 հոգանոց խմբով շրջում է թուրքաբնակ սարերին սահմանակից գյուղերով, ապա իր համաձայնությունը տալուց առաջ ստիպում է գող թուրք հովիվներին սարերից գյուղ վերադառնալ:

1906 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակվում է լոռեցիների նշանավոր կոչը, որտեղ Թումանյանն ասում է. «Մուսուլման եղբայրներ, դուք պիտի հավատաք մեր խոսքին նախ այն պատճառով, որ ձեզ հետ լոռեցիք են խոսում, իսկ լոռեցիք քաջ կռվից չեն վախենում»:

Թումանյանի մեծ հեղինակության մասին է խոսում նաև այն փաստը, որ գավառապետ Ռեզանովը Ջալալօղլի այցելելիս օգնություն է խնդրում Թումանյանից՝ ավազակների հնարավոր հարձակումներից խուսափելու համար: Հայ ժողովուրդն իր ամենամեծ բանաստեղծին կոչում էր նաև «գեներալ գուբերնատոր Թումանով» և դիմումներ էր անում նրան իբրև իր անմիջական իշխանության:

Իսկ այդ ժամանակ Լոռու «գեներալ գուբերնատոր» Թումանյանն ընդամենը 36 տարեկան էր…

Վահան Տերյան բանաստեղծություններ

Ես կարդացի Նա սիրտ էր համակ և զգացմունք ստեղծագործությունը։ Այտեղ Նվարդ Թումանյանը իր մտքերն էր արտահայտում Վահան Տերյանի մասին։ Նվարդ Թումանյանը Հովհաննես Թումանյանի աղջիկն էր։ Իմ կարծիքով Նվարդը սիրում էր Տերյանին։ Այստեղ Տերյանի մասին էր խոսում և ասում, որ նա շատ լավ մարդ է։ Նա լավ զրուցակից էր Նվարդի համար, բայց մի քիչ էլ ըմբոստ էր։ Եթե նա ինչ-որ պահանջ էր դնում իր առջև, նա կատարում էր դա։ Տերյանի մասին խոսելիս նրա սիրտը ամբողջովին փոխվում էր

Նա սիրտ էր համակ և զգացմունք

Հորս

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուրգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

Ամոքիր-քաղցրացնել,հոմ.համեմել

Ահեղ- սարսափելի,հոմ.ահարկու։

Կա խորհրդավոր մի հըրապուրանք

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Պչրանք-զարթարանք,հոմ.պաճուճանք։

Քամահրանք-արհամարել,հոմ.անարգել,հակ.պաշտել։

Հրապուրանք-գրավել,հոմ.թովել։

Նոքա-նրանց։

Եդեմ-դրախտ,հոմ.բուրաստան,հակ.դժողք։

Վահան Տերյան

Վահան Տերյանը(Տեր-Գրիգորյանը) ծնվել է փետրվարի 9 1885 թվականին։Մահացել է Օրենբուրգ քաղաքում 1920թ հունվարի 7-ին։Վահան Տերյանը եղել է բանաստեղծ և քաղաքական գործիչ։նա սովորել է Ռուսաստանի դաշնությունում և դարցել է ռուս բոլշեվիկների անդամ։Նա սովորել է Պետրոգրադի Համալսարանի արևվելագիտության ֆակուլտետում և դարցել է շատ հայտնի։ Օրենբուրգում կա Տերյանի անունով դպրոց։Տերյանի առաջին ստեղծագործությունը եղել է մթնշաղի անուրջները։Նա իմացել է մի քանի լեզու։Արաբերեն,վարցերեն,պարսկերեն։ՉարենցըՏերյանին համարում էր իր հոգևոր ուսուցիչը։Տերյանը մեկնել է միջին Ասիա,բայց ճանապարհին թոքաղտից վաղճամվեկ էր։

Վանո Սիրադեղյան

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։

1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։

Լինելով Հայաստանի Ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը[1]։
Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել[10]։
Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին[11]։

Թարգմանչական տոն

թարգմանչական տոն։Թարգմանչական տոնը նաև անվանվում է սուրբ տոն։ Կոչվում է սուրբ տոն որովհետև 5-րդ դարում Աստվածաշունչը թարկմանվեց հայերեն 5-րդ դարից առաջ եղել է Հուներն և Ասորերեն։Այդ տոնը նշվում է 3 տարին մեկ։

Սուրբ տոն թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:

Փաստեր Կոմիտասի մասին

Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր, մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

Կոմիտաս | 1869-1935թթ., Թուրքիա

Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:


Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:


Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:


Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:


Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

→Կոմիտաս «Այդ հացը գնահատանք չէ…»

Փարիզի Խնամատար մարմինը, որ տարիներէ ի վեր շալկած է հէք վարդապետին ապրուստի հոգը, Յունիս 28-ը «Կոմիտասի օր» հռչակած է:

Չկարծէք թէ այս կարգադրութիւնը եղած է պանծացնելու համար անոր լուսեղէն հանճարը, կամ առիթ տալու որ հայ ժողովուրդը տարիներ վերջ վերապրի Սահմանադրութեան շրջանի օրերը, երբ վարդապետը իր անունը կը պանծացնէր օտար հիացիկ ականջներու առջեւ եւ խստադատ երաժիշտներու զարմացական ակնարկներու տակ:

Ո՛չ, այդ «օր»էն նպաստի հոտ կու գայ, նուաստացուցիչՙ ենթակային, եւ մանաւանդ հանրութեան համար: Ճիշդ ինչպէս, էր երբեմն ներկայացումներ կը տրուէին դերասաններու համար, բայց կը տիտղոսուէին «ի պատիւ»ով, փոխանակ «ի նպաստ»ի…:

Նախաձեռնողին անունը ինքնին պերճախօս ցուցանիշ է: Վարդապետին աշակերտները կամ երաժիշտ հիացողները չեն որ «Յունիս 28»ը յայտարարած են, այլ Խնամատար մարմինը: Եւ բացառապէս մէ՛կ նպատակովՙ չոր հացի կրամ մը ճարել…:

Ի՜նչ հեգնանք: Լալկան կոչերով «հանապազօրեայ հաց»ը կ՛ուզուի այն մարդուն համար, որ «Հայր մեր»ով այդ կոչը թնդացուց կամարներու տակ եւ հազարաւորներու ներկայութեան, բայց ի խնդիր ո՛չ թէ ստամոքսի, այլ հոգեկան գոհացումի, երաժշտական անճառ վայելքի, ցեղային եսի գգուումին, ազգային արժանապատուութեան բարձրացման…Ան «հանապազօրեայ հաց»ը խնդրեց մեր հոգին կշտացնելու համար, իսկ մենք նոյն հացը կ՛ուզենք իր ստամոքսը լեցնելու համար: Ան քնարական յուզիչ ձայներով թրթռացուց այդ կոչը, իսկ մենք նոյն խօսքերը կը կրկնենք ողորմելի կերկերումներով, «անտես մի առնէք»ի հասարակ յանկերգներով: Ան մեզ տարաւ բարձունքները, հո՛ն ուր միայն տէրունական մեղեդիները կը մրմնջեն, իսկ մենք զինքը իջեցուցինք ժամուն բակը, ուր միայն «շէն մնաք»ի աղքատախնամ կանչեր կը լսուին: Ան մեզ վերցուց, արեւմտեան քաղաքակիրթ ազգերու աստիճանին հասցուց, Ապողոններու դասը դասեց, իսկ մենք զինքը վար առինք, արեւելեան մուրացիկներու կարգը դասեցինք եւ ճիտէն տոպրակ մը կախելով հանրային ողորմութեան ցուցադրեցինք…:

Եւ կը խորհիք թէ մարդը որ երկինքները բարձրացուց հայ անունը, չի՞ զգար որ նոյն հայը գետնէ գետին նետած է զինքը: Ի՞նչ են հապա այն դառն խօսքերը, զոր անցեալ Յունուարին թուքի նման նետեց մեր երեսին, երբ երեք երիտասարդներ խռովելու գացած էին իր հանգիստը, Ֆրանսայի անշուք մէկ հիւանդանոցի իր խուցին մէջ.Մի ըսէք թէ այս խօսքերը բխած են անհաւասարակշիռ ուղեղէ մը: Օ՜, մարդկային հոգին իսկապէս անհասանելի է ու խուսափուկ, եւ մեր ողորմելի գիտութիւնը չէ որ պիտի կարենայ չափել զայն, ու մանաւանդ վճռել թէ անզգայ դարձած է: Եթէ միտքը չի գործեր, թող ուրիշ բան ըսէր, թող զառանցէր, եւ ո՛չ թէ արտասանէր այս այնքան տեղի՜ն բառերը, որոնք սուր մեխի պէս կը խոցեն մեր սիրտը:

Եւ որքա՛ն իրաւունքով: Մարդը որ ժամանակին «ազգային փառք» էր եւ բոլորին կուռքը, այսօր լքուած է բոլորէն եւ դարձած աչքէ՜ հեռու, սիրտէ՜ հեռու: Պատերազմէն առաջ, հայ մեծատունն ու հայ ցուցամոլիկը կը պատերազմէին իրարու հետ անոր շնորհին արժանանալու, անոր մէկ այցելութիւնը ընդունելու եւ անով փքանալու համար: Զինադադարէն յետոյ, զինադադար եղաւ նաեւ խանդավառութեան եւ հետաքրքութեան, աւելի ճիշդՙ սմքեցաւ պարզ հետաքրքրութիւնն իսկ, եօթը պորտ օտարին ցոյց տրուած գթասրտութիւնն անգամ: Ու հէք գուսանը նետուեցաւ անշուք պատսպարանի մը անշուք մէկ անկիւնը, կարօտՙ ամսական 1000 ֆրանքի…:Երբեմն կը մեղադրեն մեզ որ շատ երեսին կու տանք Բարեգործականի քարտուղար-վարիչին թոշակը: Բայց եկէք եւ մի ըմբոստանաք, երբ կը տեսնէք որ Մալէզեան *մը որբերու դրամէն ԱՄՍԱԿԱՆ 12,500 ֆրանք կը ստանայ, ու ԿԱՆՈՆԱՒՈՐԱԲԱՐ, իսկ անդին Կոմիտաս մը 1000 կ՛առնէ, այն ալ անկանոն կերպով, հազար նեղութեամբ, նպաստի բազմաթիւ կոչերու օգնութեամբ…:

Ի՞նչ կ՛ըլլար եթէ այդ թոշակին կէսը կամ գոնէ քառորդը յատկացնէին տարաբախտ վարդապետին: Արժանաւո՞ր չէր, թէ՞ դրամ չկար…:

Բայց զուր է աւելի քրքրել ամօթի այս ծալքերը: Դառն իրականութիւնը այն է, որ մինչ անդին միայն շաղակրատելու եւ շողոմելու շնորհն ունեցողները պորտ կը կապեն ազգային դրամներով, անդինՙ վաստակաւոր հանճար մը կարօտը կը քաշէ քանի մը ֆրանքի, ու Խնամատար մարմինը, չորցած հասոյթի իր կաթիլներուն մէջ, այսօր ձեռք կ՛երկարէ հանրութեան, լալագին կոչելով.

— Շէն մնաք, անտես մի առնէք, Կոմիտասին պնակն է…:Տար Աստուած, դժբա՛խտ վարդապետ, որ երբե՜ք, երբեք չ[զ]գայիր թէ այս օրին հասած ես, որովհետեւ այն ատեն պիտի փոխէիր «քէսթէնքելէ» [**] սիրական բացագանչութիւնդ, եւ մեր երեսին պիտի նետէիր բուն որակումը.

— Իժե՜ր, որ չոր հացն անգամ շատ կը տեսնէք ինծի…:

Եւ ո՞ր սիրտն էր որ պիտի դիմանար այս սուր սլաքին…:

Երբեմն կը մեղադրեն մեզ որ շատ երեսին կու տանք Բարեգործականի քարտուղար-վարիչին թոշակը: Բայց եկէք եւ մի ըմբոստանաք, երբ կը տեսնէք որ Մալէզեան *մը որբերու դրամէն ԱՄՍԱԿԱՆ 12,500 ֆրանք կը ստանայ, ու ԿԱՆՈՆԱՒՈՐԱԲԱՐ, իսկ անդին Կոմիտաս մը 1000 կ՛առնէ, այն ալ անկանոն կերպով, հազար նեղութեամբ, նպաստի բազմաթիւ կոչերու օգնութեամբ…:

Ի՞նչ կ՛ըլլար եթէ այդ թոշակին կէսը կամ գոնէ քառորդը յատկացնէին տարաբախտ վարդապետին: Արժանաւո՞ր չէր, թէ՞ դրամ չկար…:Բայց զուր է աւելի քրքրել ամօթի այս ծալքերը: Դառն իրականութիւնը այն է, որ մինչ անդին միայն շաղակրատելու եւ շողոմելու շնորհն ունեցողները պորտ կը կապեն ազգային դրամներով, անդինՙ վաստակաւոր հանճար մը կարօտը կը քաշէ քանի մը ֆրանքի, ու Խնամատար մարմինը, չորցած հասոյթի իր կաթիլներուն մէջ, այսօր ձեռք կ՛երկարէ հանրութեան, լալագին կոչելով.

— Շէն մնաք, անտես մի առնէք, Կոմիտասին պնակն է…:

Տար Աստուած, դժբա՛խտ վարդապետ, որ երբե՜ք, երբեք չ[զ]գայիր թէ այս օրին հասած ես, որովհետեւ այն ատեն պիտի փոխէիր «քէսթէնքելէ» [**] սիրական բացագանչութիւնդ, եւ մեր երեսին պիտի նետէիր բուն որակումը.

— Իժե՜ր, որ չոր հացն անգամ շատ կը տեսնէք ինծի…:

Եւ ո՞ր սիրտն էր որ պիտի դիմանար այս սուր սլաքին…:

սուր սլաքին…:

* Խոսքը վերաբերում է այս ժամանակաշրջանի ՀԲԸ Միության վարիչ-քարտուղար Վահան Մալեզյանին, ժամանակի ամենաեռանդուն ազգային գործիչներից մեկին, որի հասցեին «Ազդարարի» մեղադրական ծանր խոսքերի իրավացիությունը մեր կարծիքով կարիք ունի հետագա ճշտումների: «Ազգ»:

** Թրքերէն կը նշանակէ «մողէս»:

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումը

Անկախություն, Հայաստանի անկախության վերաբերյալ ես ունեմ իմ արանձնահատուկ կարծիքը։ Անկախության պատկերացումը իմ կարծիքով ճիշտ որոշում է, որովհետև եթե դու անկախ էս,եթե դու էս քեզ կառավարում ոչ թե ուրիշը,բայց արդեն շատ լավ է։Անկախ թե մենք թույլ ենք,բայց

Անկախացումը ընդհանրապես աշխարհում տարբեր է գնահատվում,բայց իմ կարծիքով դա ճիշտ որոշում է,որովհետև ամեն երկիր պետք է ազատ և անկախ լինի։

Կոմիտասի բանաստեղծությունները

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով։

Սար ու քար

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:
Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы