Հայաստանի Հանրապետությունում դատավորներ են` օրենքով սահմանված կարգով նշանակված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները, վճռաբեկ դատարանի նախագահը, դրա պալատների նախագահները և դատավորները: Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով:
Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ Ոչ, դատավորը չի կարող զբաղվել քաղաքականությամբ քանի որ քաղաքականությամբ զբաղվում ենայլ պաշտոնյալ մարդիկ
Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ ոչ չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ
Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են Ըստ օրենքի, դատավորը պարտավոր է լինել արդար իր որոշման մեջ։
Նշելօրենքիէականխախտում, որըկարողէթույլտալդատարանըևառաջարկեքելքվերջինիսհամար կարող է լինել այնպես վոր մեղավորին ազատ արձակեն և այդ դեպքում պետք է նորից դատ կազմակերպել
Հասարակական կազմակերպությունը պետության ու կառավարության ներգրավվածությունից զերծ, ոչ առևտրային ու շահույթ չհետապնդող միավորում է։ Կազմավորվում է քաղաքացիների կողմից, ծառայում է մարդկանց։ Հասարակական կազմակերպությունները կամ ՀԿ-ները չեն ֆինանսավորվում կամ էլ որևէ կերպ չեն ապահովվում պետության կամ կառավարության կողմից։ Ստեղծվել են հատուկ հանրությանը օգուտ տալու համար։
Պետական կազմակերպությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ չհետապնդող առևտրային կազմակերպություններ են, որոնք ստեղծվում են հումանիտար բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։
Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Անհատ ձեռնարկատերը այն ֆիզիկական անձն է, որը իրավունք ունի առանց իրավաբանական անձի գրանցման ծավալել գործունեություն և հետապնդել շահույթ ինքնուրույն կրելով սեփական ռիսկերը։ Օրինակ կարող են հանդիսանալ գեղեցկության սրահները, որոնք ունենում են մինչև 10 հոգի գրանցված աշխատող, ծավալում են գործունեություն և վճարում են հարկեր։ Անհատ ձեռնարկատերերը հետապնդում են շահույթ աշխատանք կատարելուց, տարատեսակ ծառայություններ մատուցելուց, ապրանքներ վաճառելուց։
Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Այո, ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, քանի որ այն գրանցված է հարկային դաշտում, ունի սեփական կնիքն ու կոդը։ ՍՊԸ-ն առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները ունեն սեփական գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու են այդ գույքով։ Իրավաբանական անձինք, ՍՊԸ-ները շահույթ հետապնդող կառույցներ են։
Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 5-ի հոդվածները
Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝
Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը
1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:
2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:
3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:
Posted on
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։
Կարծում եմ ոչ։ Թե ուսումնական հաստատություններում, թե դպրոցում, ամեն աշխատող չէ, որ մանկավարժական աշխատող է։ Մանկավարժական աշխատողներ են այն աշխատողները, ովքեր ունեն անմիջական, անդադար կապ երեխաների ու սովորողների հետ։ Մանկավարժական աշխատողները այն աշխատողներն են, ովքեր հաստատված կարգով ընդունվել են դպրոց՝ աշխատելու, որպես ուսուցիչ, հոգեբան, դասվար իրենց գիտելիքներին համապատասխան։ Նույն տնտեսուհիները, տնօրեններն ու այլոք կարող են չհանդիսանալ մանկավարժական աշխատող, քանի որ անմիջական ու անդադար կապ չունեն երեխաների հետ, ի համեմատ ուսուցիչների, բայց կարող են համարվել ուսուցիչ։
Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։
Ըստ սահմանված կարգի, յուրաքաչնյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող լինելու պարտավոր չէ։ Այդպիսի օրենք է դուրս եկել 2019 թվականին, որը հաստատում է ուսուցչի իրավունքները և ըստ օրենքի ուսուցիչը պարտավոր չէ լինել մանկավարժական աշխատող։ Սակայն դրան զուգահեռ, ուսուցիչը պետք է տիրապետի տարրական հարգանքին, շնորհքին ու մանկավարժական գործունեության ծավալելու տարրական գիտելիքներին։ Դպրոցում շատ մարդիկ են աշխատում, սակայն նրանցից ոչ բոլորն են մանկավարժական աշխատողներ։
Ուս․ հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
Ուսումնական հաստատությունում մանկավարժական աշխատողներ են ուսուցիչները, դասվարները, տնօրեններն ու փոխտնօրենները /որոշ բացառություններով/։ Մանկավարժական աշխատողները այն ուսուցիչներն են, որոնք անմիջական կապ ունեն սովորողների, ծնողների հետ։ Մանկավարժական աշխատողը, ինչպես նշեցի ուսուցիչն է, սակայն ուսուցիչը մանկավարժական աշխատող պարտավոր չէ լինել։ Մանկավարժական աշխատողները այն մարդիկ են, ովքեր հաստատվել են սահմանադրության համաձայն և վերիֆիկացում են անցել, այսինքն տիրապետում են իրենց գործի հիմունքներին։
Մանկավարժական աշխատողները այն մարդիկ են, ովքեր կազմակերպում են ուսումնական ծրագիրը։
Ուս․ հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները։
Վարչական աշխատողներ են տնօրենը, փոխտնօրենը, հիմնադիրը։ Վարչական աշխատողներ են այն մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն վարչության, կառավարության, ԿԳՄՍ նախարարության հետ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր կարող են որևէ հարցով դիմել կառավարությանը, նախարարությանը։ Այսինքն նրանք իրավունք ունեն բողոքելու, առարկելու, առաջարկություններ անելու, դիմումներ ներկայացնելու նախարարությանը ըստ սահմանադրության։
Վարչական աշխատողները այն մարդիկ են, ովքեր նպաստում են մանկավարժական աշխատողի կողմից կազմակերպված ուսումնական ծրագրի շարունակական բարելավմանը։
Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։
Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Աշխատողի իրավունքներն են՝
Մասնակցելու դպրոցական միջոցառումների ըստ իր կամքի, լինեն դրանք արտդպրոցական, թե ներդպրոցական, նաև մասնակցելու ժողովներին ու հանդիպումներին։
Բողոքելու աշխատանքի վայրի, կրթական պլանի վերաբերյալ։ Ունի իրավունք մասնակցել կառավարման խորհրդին, որում նա նույնպես կարող է կարծիք հայտնել, բողոքել, առարկել և այլն։
Կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, ճամփորդություններ, նախագծեր։
Առաջադրել որևէ մեկին բարձր պաշտոնում, կամ էլ ինքնաառաջադրվել։
Դասապրոցեսը կազմակերպել այնպես, ինչպես որ ճիշտ ու պատշաճ է համարում, սակայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության ու օրենսդրության համաձայն։
Բացակայել իր աշխատանքային վայրից, միմիայն հարգելի պատճառներով։
Առաջարկել որևէ փոփոխություններ մտցնել ուսումնական պլանի մեջ։
Օգտվելու դպրոցում գտնվող հասարակական հաստատություններից՝ գրադարանից, ճաշարանից, գրասենյակից և այլն։
Իր հետ դասապրոցեսսին բերել առարկաներ, որոնք ավելի մատչելի կդարձնեն ուսումնական ընթացքը։ Դա կարող է լինել նաև նյութական իր, ինչպես՝ համակարգիչ, գիրք։
Բողոքելու սովորողների ու ուսանողների պահվածքի մասին տնօրինությանը։
Աշխատելու դպրոցից դուրս որևէ վայրում, եթե այդ աշխատանքային վայրը խոչընդոտ չի հանդիսանում իր մանկավարժական կարիերային կամ էլ կրթապրոցեսսին։
Աշխատողի պարտականություններն են՝
Հարգել սովորողի իրավունքները։
Զարգացնել երեխայի գիտելիքներն ու հմտությունները սահմանված չափորոշիչներով, հաշվի առնելով երեխայի սովորելու ունակությունը, աշխատասիրությունը։
Դասապրոցեսը կազմակերպել այնպես, որ տեսական ու գործնական նյութերը լինեն մատչելի, հասկանալի, իսկ հարցերի դեպքում պարտավոր է պատշաճ կերպով պատասխանել այդ հարցերին, եթե այդ հարցերը վերաբերում են կրթությանը, ուսումնական պլանին ու տեսական նյութին։
Սերմանել հայրենասիրություն, պարտավոր է սերմանել պարտքը, սերը դեպի հայրենիքը։
Պատշաճ կերպով հաճախել դպրոց՝ կրթական գործունեություն ծավալելու համար, չբացակայել։
Տիրապետել հիմնական նյութական, հոգևոր գիտելիքներին, որոնց հիման վրա պետք է կառուցել կրթական պրոցեսը։
Հարգել ուսանողներին, պարտավոր է հարգել նրանց հեղինակությունը, անունը և դասապրոցեսսի ժամանակ իրավունք չունի նվաստացնել, հարվածել կամ ապտակել երեխային, որը կազդի նրա վրա հոգեբանորեն և կխախտի օրենսդրության մանկավարժների մասին հոդվածը։
Մասնակցել կառավարական խորհուրդներին, որոնք կապված կլինեն ուսումնական պրոցեսի ու դասավանդման հետ։
Հարգել դպրոցի հիմնադրին, դպրոցի պատմությունն ու հոգևոր մշակույթը։
Հոդված
Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`
1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.
8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանում․
11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.
12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.
13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.
13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.
14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:
2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`
1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.
2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.
3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.
5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.
8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.
9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.
10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:
3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:
Ի՞նչ կլիներ արդյոք, եթե հանրապետության դպրոցներում չլիներ գնահատման համակարգը։ Գնահատման համակարգը Հայաստանի բոլոր դպրոցներում գործում է։ Գնահատման համակարգով է որոշվում երեխայի աշխատասիրությունը, նվիրվածությունը, տրամադրվածությունը և ձեռք բերած հմտություններն ու ունակությունները։ Առանց գնահատման համակարգի դպրոցներում շատ դժվար կլիներ գնահատել երեխաներին։ Եթե գնահատման համակարգը չլիներ, ուսուցիչները և ընդհանրապես ԿԳՄՍ-ն կփորձեր գտնել ալտերնատիվ որոշումներ։ Իմ կարծիքով գլխավոր ալտերնատիվ որոշումը կլիներ տառային գնահատման համակարգը, որը հիմա գործում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ ամերիկյան ու եվրոպական երկրներում։
Թվային գնահատման համակարգը իրենից ենթադրում է թվանշանների հերթականություն։ Այդ հերթականությունը պայմանավորված է աճման կարգով։ Ինչքան երեխան շատ է աշխատել ամսվա, օրվա կամ էլ շաբաթվա ընթացքում, այդքան բարձր կլինի նրա տարեվերջյան ամփոփ գնահատականը։ Նույնը լինում է ճիշտ հակառակ դեպքում։ Ինչքան երեխան քիչ է աշխատում, ինչքան ավելի քիչ է դասերին մասնակցում, ավելի քիչ հմտություններ է ձեռք բերում, այդքան քիչ է պայմանավորվում նրա գնահատականը։ Հանրապետական դպրոցներում «0»-ից մինչև «4» թվանշանները համարվում են անբավարար, իսկ մնացած բոլորը՝ բավարար, բայց որոշները՝ անընդունելի կամ ոչ ցանկալի։ Ըստ ՀՀ օրենքի՝ երեխաները գնահատվում են վարքի, ձեռք բերած ունակությունների, գիտելիքի ու մասնակցության չափանիշներով։ Երեխայի մասնակցությունը կարող է լինել տարբեր արտադպրոցական կամ ներդպրոցական միջոցառումներին, որը գովելի է։
Վերադառնալով տառային համակարգին, կարող եմ ասել, որ նույն սկզբունքով են գնահատվելու երեխաները թվային համակարգից հրաժարվելուց կամ զերծ մնալուց հետո։ Տառային համակարգը իր մեջ ներառում է A-F ընկած տառերը, որոնցից ամենաբարձրը A-ն է, նույնիսկ լինում են բացառություններ, երբ ամենաբարձր գնահատականը «A+»-ն է, իսկ ամենափոքրը F-ն է, որոշ դեպքերում «F-»-ը։ Թվային ու տառային համակարգերը գրեթե նույնն են գնահատման առումով, պարզապես մի տեղ գնահատվում են նիշերով, իսկ մյուս տեղը՝ տառերով, որոնք նույնպես պայմանավորված են որպես թվանշաններ, քանի որ ամեն տառը իրենից ենթադրում է բարձր, միջին կամ ցածր նիշ։ Ամերիկյան դպրոցներում ցածր են համարվում D, E, F տառերը, միջին են համարվում B, C տառերը, իսկ բարձր՝ A, A+։ Այս համակարգով կաշխատեն նաև մեր հանրապետության դպրոցներում, եթե ինչ-ինչ պատճառներով պետությանը շահավետ չլինի գնահատել թվային համակարգով։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես չլիներ գնահատումը, լինի դա տառային կամ էլ թվային։ Իմ կարծիքով գնահատումը պարտադիր է, քանի որ գնահատմամբ է պայմանավորված երեխայի աշխատասիրության, ձեռք բերած գիտելիքի աստիճանը, և առանց գնահատման դժվար կլինի պարզել, թե երեխան ինչ մակարդակի է աշխատել ու հասել ինչ-որ ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում լուծումներ կգտնվեն։ Ուսուցիչներին կվերապահվի իրավունք, որ վերջիններս երեխաներին գնահատեն բառերով և խոսքերով։ Այդ դեպքում կլինեն չորս հիմնական տարբերակներ՝ «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Վատ»։ Այս չորս տարբերակներով ուսման համար հետագայում կգնահատվեն երեխաները։ Բայց իմ կարծիքով այս չորս տարբերակները չեն կարողանա հստակ պարզել, թե երեխան որ մակարդակի արդյունք է գրանցել։ Այս տարբերակները իրենցից ընթադրում են որոշակի սահման, որը իր մեջ պայմանավորում է նիշ կամ նիշեր։ Որպես օրինակ, ուսուցիչները կարող են գնահատել այս կերպ՝ «10», «9» թվանշանները կարող են ենթադրել իրենցից «Գերազանց» ցուցանիշը, «8», «7»՝«լավ» ցուցանիշը, «6», «5»` «Բավարար» ցուցանիշը, իսկ «4»` «Վատ» ցուցանիշը։ Այս կերպ կգնահատվեն երեխաները, եթե թվային ու տառային գնահատման համակարգերին փոխարինի «խոսքի» գնահատումը։
Այսպիսով, ստացվում է, որ ամեն դեպքում մարդիկ, ուսուցիչները կգտնեն ալտերնատիվ գնահատման տարբերակներ։ Ինչքան էլ, որ ցանկանանք հանել գնահատման համակարգը՝ երեխաների դժգոհության ու ծնողների բողոքների պատճառով, միևնույնն է այն կմնա, կամ էլ կարտահայտվի ուրիշ համակարգերի շնորհիվ։ Ես ինքս ճիշտ եմ համարում գնահատման համակարգը, քանի որ դա միակ տարբերակն է որոշելու, թե երեխան ինչպիսի արդյունք է գրանցել, ինչպես է իրեն պահել և ինչպես է աշխատել։ Գնահատականների շնորհիվ է դասավորվում երեխայի ապագան, իսկ դա և՛ ծնողի, և՛ ուսուցչի, և՛ պետության համար կարևոր իրադարձություն է։ Ինքս շատ անգամներ հայտնվել եմ խնդիրների մեջ ուսուցիչների հետ գնահատման համակարգի պատճառով, բայց երբեք դրան դեմ չեմ եղել։ Ես թվային գնահատման տարբերակը ամենաճիշտն եմ համարում ու շարունակելով խոսքը պետք է ավելացնեմ, որ ամենաճիշտ տարբերակն է դա, քանի որ մյուս համակարգերը որոշ սահմանների մեջ են գնահատվում, որը որպես հստակ գնահատական, ճիշտ չի դիտարկվում։
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
Ե՞րբ եք գնահատվում․
Մենք գնահատվում ենք գրեթե բոլոր առարկաներից յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը։
Ո՞վ է գնահատում․
Գնահատում է ուսուցիչը, որոշ դեպքերում պրոցեսին կարող է մասնակցել կազմակերպիչը։ Ուսուցիչը գնահատում է սահմանված կարգին համաձայն։
Ի՞նչն են գնահատում․
Իմ կարծիքով գնահատում են բլոգային ուսումը, այսինքն բլոգային ակտիվությունը, հաշվի են առնում սովորողի վարքագիծը, թե դասի ժամանակ, թե դասից դուրս, նաև հաշվի են առնում սովորողի ակտիվությունը թեմայի վերաբերյալ դասարանական քննարկման ժամանակ, բլոգավարության հիմունքները, ճամփորդական նախագծերը, ճամփորդությունները, արտդպրոցական կամ ներդպրոցական միջոցառումների մասնակցումը, եռօրյա արշավները, որոնք ճամփորդության բաղկացուցիչ մասն են համարվում, նաև լրացուցիչ կրթական նախագծերը, որը սովորողը ինքնուրույն մշակել, հետազոտել ու ստեղծել է։ Վերջին նշածներս խրախուսվող բաղադրիչներ են։
Ինչպե՞ս են գնահատում․
Գնահատումը կատարվում է 10 միավորանոց, իսկ որոշ առարկաների դեպքում՝ 2 միավորանոց համակարգով։ Համակարգը գործում է աճման կարգով և պայմանավորված է սովորողի ուսուցման մակարդակից, թե ինչպիսի գիտելիքների է նա տիրապետում, որքան միավոր է վաստակել, կատարել հետազոտություններ և այլ անհատական նախագծերը։ Գիտելիքները ամփոփվում և գնահատումը կատարվում է առարկան դասավանդողի կողմից։ Հաշվի առնելով հիշատակված կետերը՝ աշակերտը գնահատվում է 10-միավորանոց համակարգով։ Գնահատման պրոցեսին իրավունք ունեն հետևել աշակերտների ծնողները, ովքեր ենթադրյալ խախտումներ, կողմնապահություն կամ որևէ այլ խախտումներ նկատելու դեպքում կարող են բողոք ներկայացնել ուսուցչի գործողությունների դեմ կամ վերադասության կարգով դիմել դպրոցի տնօրինությանը։
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Իմ կարծիքով գնահատումը պետք է, բայց անպայման չէ։ Գնահատման շնորհիվ աշակերտը ստանում է իրեն չափորոշված, հստակեցված և համապատասխանեցված նիշ։ Այդ նիշը իր մեջ ներառում է երեխայի կրթվածության մակարդակը, բլոգավարությունը, ակտիվությունը, ճամփորդական-հետազոտական-թարգմանական և լրացուցիչ աշխատանքները։ Նիշը որոշում է դասավանդողը հենվելով երեխայի աշխատասիրության, բլոգավարության, վարքի սկզբունքների վրա։ Իմ կարծիքով գնահատումը հարկավոր է, քանի որ գնահատման շնորհիվ աշակերտը հասկանում է, թե որտեղ է թերացել, և թե ինչը պետք է շտկի։ Գնահատման շնորհիվ աշակերտը հասկանում է, թե ինչքան միավորի է աշխատել, արժանացել, և թե ինչքան տեղ ունի դեռ աշխատելու և հասնելու։ Գերազանցը չեմ համարում գագաթնակետ, քանի որ դա միայն օրենքով է այդպես, բայց իրականում երեխան կարող է ավելիին հասնել, քան 10-ի, սակայն քանի որ դա վերջին միավորն է գնահատման համակարգում, ուստի պետք է ենթարկել օրենքին և գնահատել ըստ օրենքի։ Գնահատումը որպես այդպիսին ճիշտ եմ համարում։
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Ինչպես արդեն նշեցի, գնահատումը ճիշտ ու հարկավոր եմ համարում։ “Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց” արտահայտությանը դեմ չեմ կարող գնալ։ Միտքը շատ ճիշտ է ձևակերպված ու հստակեցված։ Սովորողը ստանում է ամսեկան գնահատականը իր ամսեկան կատարած աշխատանքների, հետազոտությունների, անհատական նախագծերի, բլոգավարության հիման վրա։ Եվ իմ կարծիքով գնահատականը խրախուսման լավագույն միջոցներից է, քանի որ գնահատականը ցույց է տալիս աշակերտի աշխատասիրության, բլոգավարության, խելացիության մակարդակը, ըստ որի նա գնահատվում է։ Խրախուսանքը կապված է գնահատականի հետ։ Երբ երեխան ստանում է իրեն չափորոշված գնահատականը, դա լինի բավարար, կամ ոչ բավարար, միևնույնն է աշակերտը հասկանում է, որ ինչ-ով չափով աշխատել է և արժանացել է խրախուսանքի։ Խրախուսանքը անկախ գնահատականից, պետք է միշտ լինի, քանի որ երեխան, լինի քիչ, թե շատ, բայց աշխատում է։ Համաձայն եմ, որ խրախուսանքը լինի նույնպես սահմանափակ ու չափորոշված։
“Որպես զարգացումն ապահովող միջոց” մտքի հետ չեմ կարող լիովին համաձայնվել, քանի որ ոչ բոլոր դեպքերում է դրական ազդեցություն թողում խրախուսանքը երեխայի վրա, ըստ որի պայմանավորված է զարգացման ապահովումը։ Լինում են դեպքեր, երբ երեխան ծուլանում է և ստանում է ավելի փոքր նիշ ներկա պահին, քան թե ստացել էր անցած ամիս։ Դա կապված է աշխատասիրության ու ծուլության մակարդակի հետ։ Խրախուսանքը միշտ չէ, որ դրական է ազդում, բայց միևնույնն է խիստ անհրաժեշտ, բայց սահմանափակ եմ համարում։
Գնահատման գործընթացը մեկամսյա պրոցես է, որի ժամանակ հաշվի են առնվում աշակերտի ձեռք բերած հմտությունները, ուսումնական բլոգի հասանելությունը, բլոգավարությունը, անհատական կամ հետազոտական նախագծերը։ Գնահատումը տևում է մեկ ամիս և ամփոփիչ գնահատականի համար հաշվի են առնվում մեկ ամսում երեխայի աշխատասիրության, ձեռք բերած գիտելիքի մակարդակները և աստիճանները։ Հաշվի է առնվում ամեն ուսումնական օրվա պրոցեսը, որի ժամանակ դասավանդողը կարծիք է հայտնել աշակերտի վերաբերյալ։ Եվ, այդ կարծիքը ամփոփիչ գնահատականի ժամանակ հաշվի է առնվել, և ազդել է գնահատականի վրա՝ դրական կամ բացասական։ Երեխան գնահատվում է իր ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հիման վրա, որը նույնպես հաշվի է առնվում դասավանդողի կողմից։
Գնահատման գործընթացը կատարվում է մի քանի փուլերով։ Առաջին փուլի ընթացքում դասավանդողը ստուգում է յուրաքանչյուր աշակերտի ուսումնական բլոգը անկախ առկա, թե հեռավար պայմաններից, այնուհետև ամփոփում է աշակերտի կատարածը և դնում է դրական կամ բացասական արժեք։ Երկրորդ փուլի ընթացքում, ամփոփման ու գնահատման ժամանակ, դասավանդողը չափում է երեխաների գիտելիքները, տիրապետվող հմտությունները, անհատական նախագծերի ամփոփումները։ Ստուգում ու հարցուփորձ է անում, որի հիման վրա դնում է դրական կամ բացասական արժեք կատարած աշխատանքի համար։ Երրորդ փուլի ընթացքում ստուգում է սովորողի նկատողությունների ցուցակը, վարքագիծը, ըստ որի դնում է արդեն երրորդ դրական կամ բացասական արժեքը։ Ի վերջո, դասավանդողը ամփոփում է յուրաքանչյուրի բլոգը, ակտիվությունը, վարքագիծը և սահմանված կարգի համաձայն չափորոշված, հստակեցված ու համապատասխանեցրած գնահատական է դնում մատյանում, որտեղ կարող է նիշը տեսնել աշակերտի ծնողը և ինքը՝ աշակերտը։
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Կարևորագույն բաղադրիչը համարում եմ գիտելիքը, քանի որ ձեռք բերած գիտելիքը ամենաբարձրն է գնահատվում։ Իմ կարծիքով, գիտելիքը մեծ մասով ազդում է ամփոփիչ ամսեկան գնահատականի վրա։ Դիրքորոշումը ամենակարևոր բաղադրիչներից եմ համարում, քանի որ դիրքորոշման ժամանակ ավելի հեշտ ու արագ է ստացվում աշակերտի հետ աշխատելը, քանի որ վերջինս հստակ գիտակցում է, թե ինչ է նա ընտրել և թե սպասվելու նրան ապագայում։ Իմ կարծիքով, մեր դպրոցի ամենակարևոր ու անհրաժեշտ մասը դա դիրքորոշումն է, քանի որ դրա շնորհիվ երեխան կարողանում է շուտ կողմնորոշվել և ընտրել իր նախասիրություններին ու հմտություններին համապատասխան մասնագիտություն, որը ապագայում կդառնա գործի հիմնական բաղադրիչ։ Վերջին կետերը նույնպես կարևոր, բայց ոչ այնքան կարևոր եմ համարում։ Ձեռք բերած հմտությունները, որոնք սովորողը ստացել է անհատական նախագծեր, հետազոտական աշխատանքներ կատարելու ընթացքում, խրախուսվում են դասավանդողի կողմից և ազդում են գնահատականի վրա դրական մասով։
Սովորողը իրավունք ունի սեփական կարծիքը հայտնելու, ազատ արտահայտվելու իրավունք, առանց որևէ մեկի պարտադրման։ Սովորողի իրավունքների մեջ է մտնում կրթվելու, սովորելու և լավ կրթություն ստանալու, ազատ որոշում կայացնելու, ընդմիջման ժամանակ դպրոցի տարածքում ազատ տեղաշարժվելու, ազատ ու անկախ շփում ունենալու, թե ուսուցիչների, և թե սովորողների հետ իրավունքը։ Սովորողի իրավունքն է մասնակցել տարատեսակ միջոցառումներին, որպես ազատ մարմին, կապ չունի դրանք կլինեն դպրոցում, թե դպրոցից դուրս։
Առաջադրանք
Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։ Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Սովորողը իրավունք ունի՝
Ազատ արտահայտվելու իրավունք
Համոզմունքներ, հարցեր տալու և արտահայտելու իրավունք
Կրթվելու ու լավ կրթություն ստանալու իրավունք
Բողոքների ու նկատողությունների անհամապատասխանության ժամանակ
Ազատ շփում դասավանդողների հետ
Արտդպրոցական և ներդպրոցական միջոցառումների մասնակցման իրավունք
Չէին համապատասխանում օրենքին՝
Ընդմիջման ժամանակ ազատ տեղաշարժը դպրոցի տարածքում
Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Ես կարծում եմ ազատ արտահայտվելու ու կրթվելու կետերը ամենակարևորն են, քանի որ առաջինը կարող է ազդել հոգեբանորեն երեխայի վրա, եթե նա չկարողանա արտահայտվել կամ ստիպված լինի լռել։ Ազատ արտահայտվելով երեխան ավելի ու ավելի կայուն ու անվախ է խոսում դասավանդողի հետ, այդպես չեզոքացնելով ներքին վախը։ Կրթվելու օրենքը նույնպես կարևոր եմ համարում, քանի որ լավ կրթվելու շնորհիվ կառուցվում է երեխայի ապագան ու շարունակելով միտքը ասեմ, որ ապագան ստեղծելու ու ապահովելու համար է դպրոցը ստեղծված։ Երկու կետերը ճիշտ ու միաժամանակ կարևոր եմ համարում։
Հարցեր՝
Պարտավոր է․
Սովորողը պարտավոր է սահմանված կարգով մասնակցել ուսումնական պարապմունքներին ու անհարգելի չբացակայել։ Սովորողը պարտավոր է ենթարկվել դպրոցի կանոնադրությանը և չենթարկվելու դեպքում ստանա իրեն սահմանված պատիժը։ Սովորողի պարտավորությունների մեջ է մտնում սովորելը ու կրթվելը, որից էլ կախված է նրա ապագան և իրավունք-պարտավորություն ունի մասնակցել արտդպրոցական կամ ներդպրոցական պարապմունքներին։
Հոդված 20
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Համեմատություն՝
Օրենքի հոդվածին համապատասխանեցին հետևյալ կետերը՝
Հաճախել ու մասնակցել ուսումնական պարապմունքներին
Ենթարկվել դպրոցի կանոնադրությանը, կատարել դպրոցի պահանջները, որոնք հստակեցված են պայմանագրում, և քննարկման ենթակա չեն
Կրթվել ու սովորել, որից էլ կախված է երեխայի ապագան ու դրանով է պայմանավորված դպրոցի գործառույթը
Չհամապատասխանեց հետևյալ միտքը՝ չբացակայել անհարգելի պատճառներով։
Իրավունք ասելով, ես հասկանում եմ պարտականություն, սովորություն։ Ընդհանրապես, մարդիկ լսելով իրավունք հասկանում են պետության կողմից սահմանված գործոն, որը հստակեցված է և թույլատրելի է համարվում։ Ես իրավունքը հասկանում եմ մարդու ազատ որոշման կայացման գործում նրա դերը, որպես ազատ մարմին։ Մարդ, որը կարող է ազատ որոշում կայացնել, կախված չլինելով միաժամանակ մի անձի կողմից։ Իրավունքը վերապահում է մարդու որոշումը, որը չի կարող ընդունվել երկձայն, այսինքն այն չի կարող ընդունվել բռնի ուժով կամ էլ խոսքի զրկումով։ Այն պետք է ընդունվի մի անձի կողմից, որը գիտակցում է դա։ Իրավունքները տարբեր են լինում։ Կան մարդկային իրավունքներ, աշակերտի, ուսուցչի, ծնողների, դպրոցի, կայքի, թեկուզ և պետության։ Այս բոլորը մեծ մասով իրար նման են, տարբերություն է կազմում միայն մասշտաբը։ Իրավունքը դա մարդու սովորությունն է ինչ-որ բանի նկատմամբ։ Իրավունքները, մեծ մասով, ընդունված են ՀՀ Սահմանադրությամբ ու հստակեցված են։ Բայց կան նաև իրավունքներ, որոնք պետականորեն ճանաչված ու սահմանված չեն, բայց վերահսկվում են, իսկ մարդիկ փորձում են ենթարկվել։
Գրված օրենքներ
Գրված օրենքները այն օրենքներն են, որոնք ընդունված են մարդկանց խմբի կողմից, սահմանադրության կողմից, որը հաստատված է կարգով։ Ընդհանրապես, մարդիկ հետևում են օրենքին ու խուսափում են այն խախտելուց։ Կարճ կարող ենք ասել, որ օրենքը սահմանադրոներն ընդունված է, պետականորեն ընդունված է, և մարդիկ, հասկանալով ու ըմբռնելով այն, ենթարկվում են օրենքին։ Գրված օրենքների համաձայն մարդ պետք է ենթարկվի, որպեսզի պատիժ չստանա, բայց հակառակ դեպքում նա կամ կտուգանվի, կամ էլ կպատժվի՝ օրենք համաձայն։ Գրված օրենքները նույնպես տարբերվում են։ Այդ օրենքները կարող են վերաբերվել մարդկանց հարաբերություններին, կարող են վերաբերվել պետությունների միջև հարաբերություններին։ Դա կախված է նրանից, թե որ տեսակն ենք մենք դիտարկում։
Չգրված օրենքներ
Չգրված օրենքները, նույն իմաստն են կրում։ Մարդիկ դրանց սկսում են ենթարկվել այն ժամանակ, երբ մարդկանց որոշակի խումբ դրան ենթարկվում է։ Դա փաստացիորեն օրենք չէ, քանի որ պետականորեն ընդունված ու կարգով հաստատված չէ։ Բայց մարդիկ մտադրաբար ենթարկվում են, որովհետև կարծում են, որ դա ճիշտ է ու պետք է։ Չգրված օրենքները կարող են լինել մարդկանց բնավորության վերաբերյալ։ Օրինակ՝ սերը, ամենահեշտ ու հետաքրքիր տարբերակը։ Սերը կարող է լինել օրենք։ Եթե պետականորեն հաստատված օրենքներին պետք է ենթարկվել, իսկ չենթարկվելուն սպառնում է ազատ արձակումը, ապա չգրված օրենքներին կարելի է ենթարկվել, կարելի է՝ ոչ։ Ես կարծում եմ, որ չգրված օրենքները մարդկային բնավորության գծեր են, քանի որ պետության կողմից սահմանված չեն, բայց միևնույնն է, նրանք դրանց ենթարկվում են։ Օրինակ կարող է ծառայել առօրյան՝ մարդկային առօրյան։ Մարդիկ իրենց առօրյայում կատարում են այնպիսի գործողություններ, որոնք իրենք ճիշտ են համարում։ Մարդ կարող է ժամերով պարտադրված աշխատել, բայց այնպես, որ դա չլինի օրենք։ Մարդ կարող է կազմել գրաֆիկ, ըստ որի կարող է բաժանել իր օրը օրենքների։ Ամեն օրենքը կարող է լինել ինչ-որ առօրյա գործ։ Եթե մարդ ամեն օր այդ գործողությունը անում է, նա ֆիքսվում է այն բանի, վրա, որ դա իր համար չգրված օրենք է, բայց նա դրան ենթարկվում է։ Պետականորեն գրված չէ, հաստատված չէ այդ օրենքը, բայց մարդը միևնույնն է ենթարկվում է դրան։
Իրավունք ասելով, ես հասկանում եմ պարտականություն, սովորություն։ Ընդհանրապես, մարդիկ լսելով իրավունք հասկանում են պետության կողմից սահմանված գործոն, որը հստակեցված է և թույլատրելի է համարվում։ Ես իրավունքը հասկանում եմ մարդու ազատ որոշման կայացման գործում նրա դերը, որպես ազատ մարմին։ Մարդ, որը կարող է ազատ որոշում կայացնել, կախված չլինելով միաժամանակ մի անձի կողմից։ Իրավունքը վերապահում է մարդու որոշումը, որը չի կարող ընդունվել երկձայն, այսինքն այն չի կարող ընդունվել բռնի ուժով կամ էլ խոսքի զրկումով։ Այն պետք է ընդունվի մի անձի կողմից, որը գիտակցում է դա։ Իրավունքները տարբեր են լինում։ Կան մարդկային իրավունքներ, աշակերտի, ուսուցչի, ծնողների, դպրոցի, կայքի, թեկուզ և պետության։ Այս բոլորը մեծ մասով իրար նման են, տարբերություն է կազմում միայն մասշտաբը։ Իրավունքը դա մարդու սովորությունն է ինչ-որ բանի նկատմամբ։ Իրավունքները, մեծ մասով, ընդունված են ՀՀ Սահմանադրությամբ ու հստակեցված են։ Բայց կան նաև իրավունքներ, որոնք պետականորեն ճանաչված ու սահմանված չեն, բայց վերահսկվում են, իսկ մարդիկ փորձում են ենթարկվել։
Գրված օրենքներ
Գրված օրենքները այն օրենքներն են, որոնք ընդունված են մարդկանց խմբի կողմից, սահմանադրության կողմից, որը հաստատված է կարգով։ Ընդհանրապես, մարդիկ հետևում են օրենքին ու խուսափում են այն խախտելուց։ Կարճ կարող ենք ասել, որ օրենքը սահմանադրոներն ընդունված է, պետականորեն ընդունված է, և մարդիկ, հասկանալով ու ըմբռնելով այն, ենթարկվում են օրենքին։ Գրված օրենքների համաձայն մարդ պետք է ենթարկվի, որպեսզի պատիժ չստանա, բայց հակառակ դեպքում նա կամ կտուգանվի, կամ էլ կպատժվի՝ օրենք համաձայն։ Գրված օրենքները նույնպես տարբերվում են։ Այդ օրենքները կարող են վերաբերվել մարդկանց հարաբերություններին, կարող են վերաբերվել պետությունների միջև հարաբերություններին։ Դա կախված է նրանից, թե որ տեսակն ենք մենք դիտարկում։
Չգրված օրենքներ
Չգրված օրենքները, նույն իմաստն են կրում։ Մարդիկ դրանց սկսում են ենթարկվել այն ժամանակ, երբ մարդկանց որոշակի խումբ դրան ենթարկվում է։ Դա փաստացիորեն օրենք չէ, քանի որ պետականորեն ընդունված ու կարգով հաստատված չէ։ Բայց մարդիկ մտադրաբար ենթարկվում են, որովհետև կարծում են, որ դա ճիշտ է ու պետք է։ Չգրված օրենքները կարող են լինել մարդկանց բնավորության վերաբերյալ։ Օրինակ՝ սերը, ամենահեշտ ու հետաքրքիր տարբերակը։ Սերը կարող է լինել օրենք։ Եթե պետականորեն հաստատված օրենքներին պետք է ենթարկվել, իսկ չենթարկվելուն սպառնում է ազատ արձակումը, ապա չգրված օրենքներին կարելի է ենթարկվել, կարելի է՝ ոչ։ Ես կարծում եմ, որ չգրված օրենքները մարդկային բնավորության գծեր են, քանի որ պետության կողմից սահմանված չեն, բայց միևնույնն է, նրանք դրանց ենթարկվում են։ Օրինակ կարող է ծառայել առօրյան՝ մարդկային առօրյան։ Մարդիկ իրենց առօրյայում կատարում են այնպիսի գործողություններ, որոնք իրենք ճիշտ են համարում։ Մարդ կարող է ժամերով պարտադրված աշխատել, բայց այնպես, որ դա չլինի օրենք։ Մարդ կարող է կազմել գրաֆիկ, ըստ որի կարող է բաժանել իր օրը օրենքների։ Ամեն օրենքը կարող է լինել ինչ-որ առօրյա գործ։ Եթե մարդ ամեն օր այդ գործողությունը անում է, նա ֆիքսվում է այն բանի, վրա, որ դա իր համար չգրված օրենք է, բայց նա դրան ենթարկվում է։ Պետականորեն գրված չէ, հաստատված չէ այդ օրենքը, բայց մարդը միևնույնն է ենթարկվում է դրան։