Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։
Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի լինելը։ Յուրաքանչյուրը, նունիսկ փոքր երեխան, ունի արդարության բնածին պահանջարկ։
Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։
Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը։ Գնահատման ժամանակ երբեմն օգտագործվում են նաև այլ չափանիշներ, օրինակ՝ մարդկանց մասին դատելն՝ ըստ նրանց տարիքի, սեռի, ռասսյի կամ կրոնական նախընտրություն։ Այդպիսի չափանիշները հիմնավոր չեն։
Մարդու պահանջմունքները
Մարդու պահանջմունքներ, այս բառակապակցությունը ցույց է տալիս մարդու կամքը և ցանկությունները: Մարդը դա այն էակն է, որը ունի կամք, ապրելակերպ, անցյալ, ներկա, ապագա և այս հատկությունների շնորհիվ մարդը կարողանում է կառուցել իր կյանքը, բայց քո սեփական ապրելակերպը ստեղծելու համար քեզ պետք է պահանջներ այսինքն ինչ-որ մի բան: Պահանջմունքները լինում են երկու տեսակի նյութական և ոչ նյութական: Նյութական են կոչվում այն պահանջները ինչը, որ տեսնում ես, շոշափում ես կարճ ասաց «զգում ես», իսկ ոչ նյութական են համարվում այն բանները, որոնք ոչ տեսնում ես, ոչ կարող ես շոշափել, բայց իմ կարծիքով դա այն բան է, որը կարող ես զգալ, օրինակ.`սերը, մտքերը և այլն: Մարդուն հարկավոր է տուն, աշխատանք, ուտելիք, ջերմություն, որպեսզի կարողանա գոյատեվել այս աշխարհում և հնարավոր է մի բանի հասնել: Իսկ ոչ նյութական պահանջները նրանք են ինչը քո հոգու հետ է կապված, կարող է լինել զգացմունքները, մտածելը, հանգստությունը: Կասեմ նաև հնարավոր է մարդու հոգու մեջ նայել և իմանալ կամ զգալ, թե նա ինչպիսի մարդ է: Նույնը կարող է լինել նյութական ապրանքների մասին, որով դու նույնպես կարող ես հասկանալ մարդու մասին, բայց այս անգամ կհասկանաս նրա ապրելակերպը, բայց չես հասկանա, թե նա ինչպիսի մարդ է և ինչպես է այդ իր կարողությունը օգտագործում:

