Սան Ստեֆանոյի պայմանագիր

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ 

Պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։

Հովսեփ Էմին

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։Ծնվել է առևտրականների ընտանիքում սակայն նա ցանկանում էրվդառնալ զինվոր սակայն հայրը դեմ էր։Նա որոշում է գաղտնագողի մտնել Անգլիական նավը և գնալ Անգլիա։Այտնեղ նա աշխատում է տարբեր վատ գործեր։Բարեբաղտաբար նա հանդիպում է մի մարդու ով նրան աշխատանք է տալիս և անգլերեն սովորեցնում։Անցնում են ժամանակներ և վրաստանի կայսր Հեռակլը Հովսեփ Էմինին միտք է տալիս որպեսզի նա այցելի Հայաստան քանի որ այնտեղ վիճակը վատ է։Հովսեփ Էմինըայցելում է Հայաստան և տեսնում է որ այնտեղ ճգնաժամային վիճակ է։Նա մեկնում է Հնդկաստան որտեղ բացում է մի տպարան և տպում երկու գիրք։Այդ գրքերով նա հորդորում է Հայերին լինել անկախ։Ռուսաստանը Ցանկանում էր օգնել հայերին ազատագրման հարցում և բազում պատերազմներից հետո նրանց հաջողվում է այդ ամենը

Պատմություն

1-Ինչու՞ Հայաստանի ազատագրական պայքարը վերելք ապրեց 17-րդ դարում։ Ինչպիսի՞ նախադրյալներ կայն ազատագրական պայքարի աշխուժացման համար։

2-Ինչպե՞ս կգնահատեք Իսրայել Օրու Հայաստանի ազատագրման ծրագրերը։

Իսրայել Օրին ամեն կերպ փորձում էր օգնել հայերին, բայց քանի որ նա մահացավ նրա բոլոր պլանները ջուրը ընկան։ 

3- Նույն թեման ներկայացնել նաև դասարանական աշխատանքում

Կիլիկիայի հայկական պետություն

https://youtu.be/eODOXYGjFjk

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս):

Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:

X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Պստմություն Կիլիկիա .Հայաստանի Մասին.

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։

Իշխաններ

Ռուբեն Ա 1025֊1095 1080

Կոստանդին Ա անհայտ֊1100 1095

Թորոս Ա անհայտ֊1129 1100

Ռուբեն Ա անհայտ֊1139 1129

Մլեհ անհայտ֊1169 1145

Ռուբեն Գ 1145֊1187 1175

Լևոն Բ 1150֊1219 1187

Հետաքրքիր փաստ

Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմֆաչեկ կամ հունարեն կալիսկալիկա ― «քարքարոտ» բառերից։

Լևոն Բ֊1150-1219֊1198

Զաբել֊1215-1252֊1222

Հեթում Ա֊1213-1270֊1226

Լեվոն Գ֊1236-1289֊1270

Հեթում Բ֊անհայտ-1307֊1289

Թորգոս Բ֊1271-1298֊1293

Հեթում Բ֊անհայտ-1307֊1295

Սմբատ֊1276-1311֊1296

Կոստանդին Բ֊անհայտ֊1298

Հեթում Բ֊անհայտ-1307֊1299

Լևոն Դ֊անհայտ-1307֊1303

Օշին Ա֊անհայտ-1320֊1307

Լևոն Ե֊1320

Կոստանդին Գ֊անհայտ-1345֊1343

Կոստանդին Դ֊1344

Կոստանդին Ե֊անհայտ-1373֊1362

Լևոն Զ֊1340-1399֊1374

Սահմանները

արևմուտքից սահմանակից էր ՊամփիլիայինԻսավրիային և Պիսիդիային 2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային 3. արևելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին 4. հարավ-արևելքից սահմանակից էր Սիրիային.

Ժամանակակիցները Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հնամենի հայոց թագավորության վերականգնում։ Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ։

Խաչակրանց արշավանք

Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, և Կոստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկությունը և շատ ամիրայություններ, որն էլ հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ-ն կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։

Ռուբինյաններ

Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։

Հեթումյաններ

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը

Լուսինյաններ

Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187 թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան Սալահ ալ–Դինի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293 թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։

Նղրյաններ

Նղրյաններ, իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Սերել են Հեթումյան արքայատան հետ խնամիացած Բարձրբերդի իշխանական տնից։ Եղել են Ճկեր գավառի Նղիր բերդի տերը (այստեղից էլ՝ նրանց Նղրյաններ պայմանական տոհմանունը)։Առաջին Նղրյաններից հիշվում է Կոստանդին իշխանը (մահացած 1308 թ.),որն իրեն համարել էր Հեթում Ա թագավորի հայր Կոստանդինի թոռը։ Նրա որդիներն էին Վասակը(մահացած 1328 թ.), Հեթումը և Բաղդինը (Պաղտին)։

Բագրատունյաց Հայաստան 885֊1045

Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։ Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագրանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Քրիստոնեության անկումից հետո մինչև Արշակունիների թագավորության անկումը Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետ արքունի գործակալությունը։Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы