Կախված արտաքին պայմաններից բոլոր նյութերը հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է համարել ագրեգատային վիճակներ։ Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերն ունեն տարբեր հատկություններ։
Պինդ վիճակում գտնվող մարմինը ունի որոշակի ձև և ծավալ։
Հեղուկները պահպանում են ծավալը և հեշտությամբ փոխում են իրեն ձևը։
Գազերը չունեն ոչ ձև, ոչ ծավալ։
Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից։
Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է, նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ։
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակ, կոչվում է հալում։
Այն աստիճանը, որի դեպքում նյութը հալվում է կոչվում է հալման ջերմաստիճան։
Այն ջերմաքանակը, որը անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար կոչվում է հալման ջերմություն։
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս թե ինչ ջերմաքանակը է անհրաժեշտ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանը այն ամբողջությամբ հեղուկի վերլուծելու համար կոչվում է հալման տեսակավոր ջերմություն։
Մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա:
Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումներ երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։
3.Ի՞նչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները ):
Երբ մարմինը թողնում է իր հետևից տեսանելի հետք, ասում են, որ որ դիտարկվող մարմինը շարժվում է որոշոկի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ:
Հետագիծը կարող է լինել տեսանելի և անտեսանիելի։
Կախված շարժման տեսակից հետագիծը լինում է ուղիղ, բեկյալ, շրջանագիծ կամ կամայական տեսքի կոր գիծ:
5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ։
Տորիչելին մոտ 1 մետր երկարությամբ ապակե խողովակը, որը մի կողմից հալափակված էր, լցրել է սնդիկով և ձեռքով փակել։ Այնուհետև այդ խողովակը շրջված ընկղմել է սնդիկով լցված տարայի մեջ և բացել այն։ Սնդիկի մի մասը լցվում է տարայի մեջ և ապակե խողովակի վերին մասում առաջանում է անօդ տարածություն կամ, այսպես կոչված, տորիչելյան դատարկություն, ընդ որում, սնդիկի սյան բարձրությունը մնում է հաստատուն՝ մոտ 760 մմ՝ հաշված տարայի սնդիկի մակերեսից։
Նպատակը՝ կարողանալ օգտվել ուժաչափից և նրանով հաշվել տրված մարմնի վրա ազդող ուժերը՝ծանրության,առաձգականության,շփման, ուժեր նաև մարմնի կշիռը։
Անհրաժեշտ գործիքներ՝ամրակալան,կցորդիչ և թաթիկ,ուժաչափ,ֆիզիկական մարմին,(փայտյա չորսու),Տարբեր ողորկության հարթություններ,հղկաթուղթ,
Աշխատանքի ընթացքը՝որպեսզիօգտվել ուժաչափից նախ ես որոշեցի նրա սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը
Նախ ասեմ որ սանդղակը յուրաքանչուր գործիքի վրա արված նրբագծերի և որոշ նրբագծերի դիմաց գրված թվային մեծությունների ամբողջականությունն է։
Ես որոշեցի իմ ուժաչափի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը,Որի համար ուժաչափի սանդղակի վրա վերցրեցի երկու մոտակա նրբագծեր որոնց կողքին մեծության թվային արժեք են գրված(1Ն,0Ն) այնուհետև մեծ արժեքից հանեցի փոքր արժեքը 1Ն֊0Ն=1Ն և ստացված թիվը բաժանեցի դրանց միջև բաժանումների թվին 1Ն÷10=0,1Ն
Ուսումնասիրելով շփման ուժ թեման ես հասկացա, որ հետաքրքիր է իմանալ դա Վիչիի մասին։
Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո, ոչ վաղ քան ապրիլի 14, 1452 и ոչ ուշ քան ապրիլի 15, 1452, Անչիանո, Ֆլորենցիայի Հանրապետություն — մայիսի 2, 1519, Կլո Լյուսե, Ֆրանսիայի թագավորություն և Ամբուազ), Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը։
Բազմաթիվ պատմաբաններ և գիտնականներ Լեոնարդոյին համարում են «Բազմակողմանի հանճար» կամ «Վերածննդի ժամանակաշրջանի մարդ», «անսպառ հետաքրքրասիրության» և «եռանդուն ստեղծագործական երևակայության» տեր անհատ, և նա համարվում է երբևէ ապրած ամենատաղանդավոր անհատներից մեկը։ Ըստ արվեստի պատմաբան Հելեն Գարդների՝ նրա հետաքրքրությունների մասշտաբը և խորությունը պատմության մեջ աննախադեպ էր, և «նրա խելքն ու անհատականությունը մեզ գերբնական են թվում, իսկ հենց ինքը՝ խորհրդային ու չշփվող»։ Մարկո Ռոշին նշում է, որ թեև նրա կյանքի և անհատականության մասին կան բազմաթիվ ենթադրություններ, նրա աշխարհայացքը տրամաբանական է, քան խորհրդավոր, նրա օգտագործած էմպիրիկ (փորձային) մեթոդները իր ժամանակի համար ավանդական չէին։
Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում։ Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով։ Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը։
Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը։ Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա։
Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017 թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է։ Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել։ Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին։ Այս թիվն ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են։ Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն։
Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար։ Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք, և նավերի կառուցման կրկնակի կորպուս։ Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն։ Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ։ Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում։ Նա էական բացահայտումներ է կատարել անատոմիայի, քաղաքացիական ճարտարագիտության, երկրաբանության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում, բայց նա չի հրապարակել իր գյուտերը, ուստի դրանք անմիջական ազդեցություն չեն ունեցել հետագա գիտության վրա
Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, ուր ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։